Փաշինյանի ոչ նախանձելի վիճակը.ճնշում երկու ճակատով

Մինչ այս օրերին իշխանությունները աղմուկ-աղաղակով պատրանք են ստեղծում, թե Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին եւ այդ մասին վկայում է Հայաստանում ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրերս կայացած հանդիպումը, իշխանությունների սիրելի Արեւմուտքի մասին նույն գույժն է լսվում՝ Չեխիան համաձայնություն չի տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու Գոնսալես մականունով հայտնի Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստանի իրավապահ մարմիններին: Այս տեղեկությունն դատարանում հայտնել նրա եղբայրը. «Իմ իմանալով համաձայնություն չի տվել»,- ասել է նա։Դժվար թե Հայկ Սարգսյանը հրապարակայնացներ միայն իր տեղեկությունները, առանց ճշտված փաստերի ու ինֆորմացիայի ՝ հաշվի առնելով, որ անզգույշ մի հայտարարություն կարող է գազազեցնել իշխանություններին՝ դրանից բխող հետեւանքներ հաջորդեն, մանավանդ, որ իշխանություններն ակամայից կաշկանդված են Սերժ Սարգսյանի մերձավորների նկատմամբ լիարժեք գործողություններ ծավալելու բերկրանքից եւ ձեռնարկվող քայլերը կներկայացնեն հակահարված:

Ինչեւէ, փաստն այն է, որ ոչ միայն Ռուսաստանն է փաստորեն իշխանությունների տրամաբանությամբ խառնվում Հայաստանի ներքին գործրին, այնպես էլ Արեւմուտքը: Հիեցնենք, որ որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, անցած ուրբաթ անդրադառնալով դեսպան Կոպիրկինի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ, պարզաբանել էր՝ «հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»: Սակայն իշխանությունն ի դեմս Արարատ Միրզոյանի որոշեց , որ ներկայացված փաստարկը համոզիչ չէ եւ հանդիպման նպատակը թերեւս այն է, որ ռուսական շրջանակներն իրենց կապերով փորձեն աջակցել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրած Ռոբերտ Քոչարյանին: Եթե պարզ ասենք՝ իշխանությունը կասկած ունի, որ ինչպես Միքայել Հարությունյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Ռուսաստանը ապաստան կտա նաեւ Ռոբերտ Քոչարյանին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախ հայտարարեց, թե չի ողջունում հանդիպումը, իսկ հետո պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն դեսպանին կանչել է, հանդիում է եղել Զոհրաբ Մմնացականյանի հետ ու զրույցն ընթացել է Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:
Իշխանությունը ըստ էության հատկապես վերջին օրերին անում է բոլոր հնարավորը՝ ցույց տալու, որ Ռուսաստանն իրականում քիթը խոթում է մեր ներքին գործերին, այնինչ Հայաստանում իրականում քաղաքական դատավարություններ չեն ընթանում: Սակայն դեսպանի թեման դեռ չի խամրել, երբ հայտնի է դառնում, որ Չեխիան նույնպես համաձայնություն չի տվել Գոնսալեսին արտահանձնելու համար: Սա նշանակում է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հերքեն քաղաքական դատավարությունների, հետապնդումների փաստը, քաղաքակիրթ աշխարը ամեն բան տեսնում է ու հետեւություններ են արվում:

 Անի Սահակյան

դիտվել է 2188 անգամ
Լրահոս
Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am