Ջահելներն՝ ընդդեմ Պուտինի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախօրեին Զելինսկին Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է, որ կանցլերի և նախագահի հանդիպման օրակարգում Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքն է և Արևելյան Ուկրաինայում բարեփոխումների հարցը:

Մերկելը և Զելենսկին կքննարկեն նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Դրանով ռուսական վառելիքը պետք է Բալթյան ծովով փոխադրվի Գերմանիա, սակայն Միացյալ Նահանգները դեմ է այդ գազատարին և սպառնում է պատժամիջոցներով:
Վաշինգտոնը, Կիևը և Վարշավան պնդում են, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործումը Ռուսաստանին կընձեռի Ուկրաինայի տարածքը շրջանցելով վառելիքն Արևմտյան Եվրոպա հասցնելու հնարավորություն, ինչը Մոսկվան կօգտագործի որպես տնտեսական զենք հարևանների նկատմամբ:

Ռուսաստանը և Գերմանիան հավաստիացնում են, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը սոսկ տնտեսական նախաձեռնություն է:

Իսկ Երեկ Զելենսկին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ և Եվրամիությանը կոչ է արել չթուլացնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014թ. ռուսների կողմից Ղրիմը բռնակցելու և Արևելյան

Ուկրաինայում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ:
Եվրոպան չի կարող լիարժեք պաշտպանված լինել, քանի դեռ Ռուսաստանը իրեն այնպես է պահում, ասես միջազգային իրավունք գոյություն չունի, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ֆրանսիայի այցը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր: Ելիսեյան պալատում բանակցությունները նախատեսվածից երկու անգամ երկար են տևել, իսկ համատեղ ասուլիսին հայտարարվել է, որ Նորմանդական քառյակի շրջանակներում նոր բանակցություններ են կազմակերպվելու: Ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով ստեղծված Նորմանդական քառյակը ներառում է Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:

Փարիզում կայացած Զելենսկի – Մակրոն բանակցությունների հիմնական հարցը իրավիճակն էր Ուկրաինայի արևելքում և նախագահները քննարկել են պատերազմին վերջ տալու հնարավորությունը: Զելենսկու խոսքով պատերազմը վերջացնելու միակ ճանապարհը բանակցությունները և պատժամիջոցներն են:

Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Զելենսկուն այս հարցում և Դոնբասում իրավիճակը կարգավորելու շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Նորմանդական քառյակին և Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա, երեկ հայտարարել է Զելենսկին, հայտարարելով, թե պատրաստ չէ երկխոսության Դոնբասի անջատողականների հետ: Ֆրանսիայի նախագահը իր հերթին հայտարարել է, որ Նորմանդական քառյակի հաջորդ բանակցություններն արդեն նախապատրաստվում են և հանդիպումն անցնելու է Փարիզում: Եթե այն տեղի ունենա, դա կդառնա Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին շփումը:

Հիշեցենք, որ Պուտինը Զելենսկուն չշնորհավորեց նախագահ ընտրվելու կապակցությամբ, իսկ Զելենսկին հենց երդմնակալության օրը հանդիպել է ԱՄՆ-ի պատվիրակության հետ և հայտարարել, որ անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ Կրեմլը չի կատարում Մինսկի համաձայնագրերը:

Ուկրաինայում իշխանափոխությունն, այսպիսով, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հարցում առայժմ դրական հույսեր չի ներշնչում: Տպավորություն է, որ Պուտինը, թեև ձգտում է պահպանել ազդեցությունը, այնուամենայնիվ, դա նրան այնքան էլ չի հաջողվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2133 անգամ
Լրահոս
Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am