ԵՄ-ն կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները
Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան դչադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում: Այդ մասին հայտնել է EUobserver տեղեկատվական ռեսուրսը:
«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, ասված է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի նիստը կկայանա հունիսի 18-ին»,- գրել է ինտերնետ-հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: