Թուրքմենստանի նախագահն իր որդուն նահանգապետ է նշանակել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդուն՝ Սերդարին, երկրի ամենախոշոր նահանգներից մեկի՝ Ահալի նահանգապետ է նշանակել:
Մինչ այս, 37-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը զբաղեցրել է Ահալի փոխնահանգապետի պաշտոնը: Նա նաև հասցրել է զբաղեցնել Թուրքմենստանի փոխարտգործնախարարի պաշտոնն ու խորհրդարանի պատգամավոր լինել: