Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան

Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անձին։ Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ, ինչպես հիշում եք, հրապարակեցի 20 հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է տրվեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, եթե մենք ունենայինք ուժեղ խորհրդարան: Ժանրի կանոնները հուշում են, որ հարցերից հետո անհրաժեշտ է պատգամավորը ելույթ ունենա այդ հարցի առնչությամբ, ուստի՝ ներկայացնում եմ ելույթ, որը կրկին ուժեղ խորհրդարանում պետք է հնչի ԱԺ պատգամավորի կողմից:

Ելույթ


Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին: Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է՝ ուղղակիորեն յուրացնելը:
Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն է, և այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս:

Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի և որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական և հանցավոր մտադրությունների մասով: և, եթե Հայաստանը երբևէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը և Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարևորությունը» (մեջբերման ավարտ):

Պարոն Գրիգորյան, նշանակու՞մ է դա արդյոք, որ Հանրապետության 4-րդ նախագահը պետք է պաշտոնանկ արվի կամ նրա ընտրության վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը պետք է Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի հակասահմանադրական և անվավեր, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ձեզ առաջադրած Հանրապետության նախագահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ձեր այս ծայրահեղ կտրուկ հայտարարությունները այս դեպքում ոչ թե քաղաքական, այլ հենց իրավական, մասամբ՝ քրեաիրավական որակումներ են, և Դուք բաց տեքստով և հստակ պնդում եք, որ Ձեզ առաջադրած մարմինը հակասահմանադրական է և անհրաժեշտ է անցկացնել Հանրապետության նախագահի ուղղակի ընտրություններ՝ պատժելով մեղավորներին և արգելելով ՀՀԿ-ի գործունեությունը: Եթե հետ չկանգնեք Ձեր այս, կրկնում եմ, զուտ իրավական գնահատականներից, ինչն այլ որակման հիմք կծառայի, այդ հանձնառությունը Ձեր մասով ինչպե՞ս եք կատարելու՝ որպես Սահմանադրությամբ կոպտագույն խախտմամբ ընտրված մարմնի կողմից առաջադրված ՍԴ դատավոր, և արդյո՞ք եթե Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով պարզվի, որ Դուք ճիշտ չէիք, պատրաստ եք հրաժարական տալ և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար:

Ընդհանրապես, որպես ՍԴ դատավոր, սա՞ է լինելու Ձեր սկզբունքային մոտեցումը՝ Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և ՀՀԿ-ն արգելելու հարցում, թե՞ փոխելու եք այն: Կաշկանդվածություն ունե՞ք հետևողական լինելու առումով, թե Ձեր նույնիսկ իրավական գնահատականները կարող են մերկապարանոց հայտարարություններ լինել, որոնցից հեշտությամբ հրաժարվելու եք՝ առանց նույնիսկ մեկ խղճի խայթի: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ձեր այս հայտարարությունը իրավապահ համակարգի մոտ անպատասխան մնացել, ու՞ր է սահմանադրական կարգի պահպանության գործառույթ ունեցող մեր ԱԱԾ-ն, ինչու՞ իշխող կուսակցության մեծամասնությունը չի դիմում ՍԴ՝ Հանրապետության նախագահի հարցով, ինչու՞ ձեր մտերիմ և ընկեր ՀՔԾ պետը դեռ քրեական գործ չի հարուցել, ինչու՞ Ձեր հետ շար մտերիմ վարչապետի ղեկավարած Կառավարությունը կամ Ձեր ընկեր ԱԺ խոսնակի կողմից համակարգվող Ազգային ժողովը դեռևս չեն դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ն այսպիսի բիրտ հակասահմանադրական արարքի համար արգելելու հարցով:

Որոշ չափով օգտվելով Ձեր լեքսիկոնից՝ սահմանադրական կարգի նկատմամբ նման ոտնձգությունների հանդեպ անտարբերությունն արդյո՞ք ծայրահեղ ցինիզմ և անգամ հանցագործություն չէ, երբ այդ պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով չձեռնակելով անհրաժեշտ քայլեր Հանրապետության նախագահին պաշտոնից հեռացնելու, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն նոր ընտրություններ կազմակերպելու, այդ հակաիրավական և հանցավոր արարքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը, սեփական քմահաճույքները նրան պարտադրելը, այդ թվում՝ Ձեր առաջադրումը, այսինքն, կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա՝ էժանագին քաղաքական դիվիդենտների և իշխանության գերկենտրոնացման համար, և ՍԴ-ում ֆանատիզմի հասնող հետևողականությամբ Նախագահի միջոցով տեղավորել մեկին, որն ասում է, որ ընտրված Նախագահ չկա, իսկ հետո նրա կողմից առաջադրվում և առնվազն 88 ձայնով գործուղվում է ՍԴ:

Ամոթ է, հետ կանգնեք այս քայլից, և մի փոքր հետևողական եղեք: Այսպե՞ս եք Դուք գործունեություն ծավալելու ՍԴ-ում, Ձեր հայտարարություններով արդեն հեղինակազրկել եք Նախագահին, Ձեր ընտրությամբ հեղինակազրկելու եք վարչապետին և ԱԺ մեծամասնությանը, փոխանակ հետևողականորեն հետամուտ լինեք Ձեր կողմից բարձրացված լրջագույն թվացող իրավական հարցերի լուծմանը:

Եթե Դուք էլ հրաժարվեք Ձեր պնդումներից, ես կասեմ` ի լուր վարչապետի, իմ գործընկերների և ի լուր հատկապես բոլոր իրավապահ մարմինների հայտարարում եմ՝ կամ իրավական գնահատական տվեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի այս հայտարարություններին, կամ նրան քրեական պատասխանատվության կանչեք սուտ մատնության համար, իսկ Ձեր հնարավոր և կանխատեսելի անգործության համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք այլևս նաև դուք»:

 

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Լավ,ո՞վ պետք ա էս ամենի դեմն առնի.գյուղացուն թալանում են,գյուղ չկա.ահազանգ (video) Քոչարյանի գործը նման է կատակերգության. Սևակ Թորոսյան (video) Կրակոց Նախիջևանի ուղղությամբ. Կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020թ. սկիզբը Նոր սկանդալ Հայաստանի հարևանի շուրջ. Հնարավոր է բախում Գյումրի այցի դասերը 26-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով քացախ է խմել Ով է դաժանաբար մորը ապանած և հորը վնասած երիտասարդը. մանրամասներ Սատանայապաշտական ծեսեր՝ Չարենցավանի գերեզմանատանը (տեսանյութ) Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը Խմածության ամենաբարձր աստիճանում գտնվող բախվել է բենզալցակայանին Ուկրաինայի նոր խորհրդարանում 5 ուժերից 4-ը կլինեն եվրոպամետ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Տիգրան Ավինյանը Փոխոստիկանապետի աղջիկը պաշտոն ստացավ Վլադիմիր Գասպարյանի դուստրը ջերմ լուսանկար է հրապարակել ռուս երգչի հետ/լուսանկար/ Ինչպես դառնալ միլիոնատեր՝ առանց բիզնեսի «Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի» .Նիկոլ Փաշինյան ՀՀ 2-րդ նախագահի գործին պաշտոնական Փարիզը հետևո՞ւմ է.Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանի պարզաբանումը Մեր դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ անփոփոխ է.Սվիտալսկին խմբագրեց Տուսկի խոսքերը Եթե ճամփորդությունները չխախտեք, ապաստան չհայցեք...Սվիտալսկին՝ վիզաների ազատականացման մասին Ինչպես կարելի է դիմումին տեղյակ չլինելով՝ կարծիք հայտնել . Արամ Վարդևանյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին Նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները Հայաստանում անպատիժ գործելու հնարավորություն են ստանում. Գևորգ Պետրոսյան Ֆերմերն ահազանգում է.Բրուցելիոզով հիվանդ անասունների միսը հայտնվում է Երևանի շուկաներում.video Բլեֆ է,ո՞ւր է անասունը,փոշի կաթով պանիր են արտադրում,արտահանում.ֆերմեր.video Մի մեքենայի վրա գրված է ՝դուխով,այդ բառն ու սրիկա բառը ինձ համար նույնն են .հեղափոխական Տիգրան Եղոյան Բերանները ջուր են առել.ասում էին Քոչարյանը միլիոններ տարավ,բա Սերժի հաստավիզերի, 90-ականների ողբերգությունների ու թալանի մասին ինչի՞ չեք խոսում.Տիգրան Եղոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին ՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Տեր Եսայի քահանա Արթենյանը և ԱՀԹԵՄ ատենապետ Վահան Մարդյանը: ԹԵՄԱ՝ հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Վարդավառը. հուլիսի 27-ին Վարդավառին ընդառաջ Մեծ նախատոնակ է կազմակերպվելու. ինչպե՞ս նշել Վարդավառը. ինչպե՞ս պատրաստվել Վարդավառին: Հուլիսի 23-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները 2019 թ. երկրորդ եռամսյակին» թեմայով: Բանախոս՝ Արմեն Քթոյան`«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ծառայու՞մ է հանրությանը Հանրայինը» թեմայով: Բանախոսներն են՝ Տիգրան Պասկևիչյան` սցենարիստ, հրապարակախոս Աշոտ Մելիքյան` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Արայիկ Մանուկյան` «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Հուլիսի 23-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Վայոց Ձորի մարզի որոշ բնակիչների մասնակցությամբ, ովքեր բարձրաձայնում են մարզում շարունակվող ապօրինությունների, մարզպետի անգործության և նրա ՀՀԿ-ի հետ սերտաճելու վտանգավոր հետևանքների մասին։ Բնակիչները դիմել են իրավապաշտպան Արտակ Գալստյանին ներկայացնելով փաստեր և խնդրել ստանձնել իրենց պաշտպանությունը։ Բանախոսներն են՝ Արտակ Գալստյան - իրավապաշտպան Սուսաննա... Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամներ, իրավաբան Մասիս Մելքոնյանն ու Հայկ Փայտյանը կներկայացնեն ՀՀ գործող կառավարությանն առաջին անգամ ներկայացված հանրագրի մասին, որը սահմանադրական գործըթացի կոպիտ խախտմամբ մնացել է անպտասխան, բանախոսները կխոսեն նաեւ Սերժ Սարգսյանին հարցաքաննության հրավիրելու պահանջով` պաշտոնապես ՀՀ դատախազություն եւ քննչական ծառայություն դիմելու մասին: Հուլիսի 22-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ֆերմերներ Տիգրան Եղոյանը և Տիգրան Սարգսյանը: Թեմա` Ահազանգ. շուկայում վաճառում են բրուցիլոզ հիվանդությամբ վարակված կենդանիների միս: Վայոց ձորի գյուղերում տիրող իրավիճակ հիմնական խնդիրները, անասնապահություն, ֆերմերներն ահազանգում են, որ տեղի ՀԷԿ-երը ոչնչացնում են գյուղատնտեսությունը Հուլիսի 22-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Սևակ Թորոսյանը/Ֆրանսիա/ և սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: Թեմա՝Նոր հանգամանքներ Ռոբերտ Քոչարյանի գործում Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։ Հուլիսի 22 -ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գեւորգյանը, Աստղիկ Զորյանը եւ Հրայր Ազիզբեկյանը: ԹԵՄԱ՝ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականները դիմել են ԿԳՆ, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: Հուլիսի 22-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն (Քըրքորյան սրահում), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ասուլիսը: Թեմա` ներքաղաքական զարգացումներ: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ու մեսիջները: Քաղաքական PR: