Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարված երեխայի ուսերին ու ուզում հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան


«Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:

«Դուք, ինձ թվում է, հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր այս հայտարարությունը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք դուք, լինեք որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», -հայտարարեց Պետրոսյանը:

«Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու:ՍԴ դատավորի նախորդ երկու թեկնածուները, որոնց ընտրությունը խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, թերևս վատ գիծ ունեին՝ նրանք իշխանությունների հետ բանտում ընկերություն չէին արել:

Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում», - դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին, հարցադրում արեց Պետրոսյանը:

Պատգամավորը հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»:

դիտվել է 2982 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am