Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում երդվեց
Իմ քայլը դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանն այսօր երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: