«Բախվում էինք իրողությունների, երբ սփյուռքոմ և Հայաստանում նույն բովանդակությունը տարբեր կերպ էր մատուցվում». Փաշինյան

Առկա քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն նաև մշակույթի միջոցով: Այս մասին կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նաև պետությունը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը:

«Սա ամենևին չի նշանակում, թե պետությունը պետք է «կլիշեներ» ստեղծի և մատուցի հանրությանը: Այս ուղերձները ստանում ենք նաև մեդիա դաշտում, տարբեր հարթակներում աշխատող գործընկերներից, որոնք այդ պահանջարկը զգում են, որպեսզի լինի համագործակցություն կառավարության և հանրային շրջանակների միջև, որպեսզի մենք կարողանանք ձևավորել կոնսենսուս, թե հանրային հարաբերությունների ինչ մակարդակ և ձև ենք պատկերացնում և այդ մակարդակը և ձևն ինչպես ենք ներկայացնում հանրությանը: Կարծում եմ, որ մշակույթը, ըստ էության, պետք է պատասխանի հետևյալ հարցին. մենք ի՞նչպես ենք պատկերացնում Հայաստանի կամայական վերցրած երկու քաղաքացու հարաբերությունները, անկախ նրանից, թե իրենք հարաբերությունների ինչպիսի միջավայրում են գտնվում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հաջորդ կարևորագույն խնդիրն է համարել մշակութային օջախների ֆունկցիոնալ դերակատարության հարցը: «Թանգարանը երբեմն, պատկերավոր ասած, Կենտրոնական բանկի պահուստների հետ է շփոթվում, դա մի տեղ է, որը պետք է հնարավորինս մեկուսացված լինի, որ հնարավորինս քիչ մարդ դրա հետ առնչություն ունենա: Բայց մեր պատկերացումը տրամագծորեն հակառակն է, որովհետև ցանկացած մշակութային օջախ առաջին հերթին մարդու համար է, և այդ մշակութային օջախը նաև հանրային կրթության միջավայր է, և մենք մշակութային օբյեկտների, ընդհանրապես, մշակութային քաղաքականության կարևորագույն առանձնահատկություն ենք համարում հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: Այս խնդիրն առանց կրթամշակութային նոր քաղաքականության, կարծում եմ, հնարավոր չի լինի իրականացնել: Մենք եկել, հասել ենք այն հանգրվանին, որ սա անելն անհրաժեշտություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, որի մասին խոսել է վարչապետը, վերաբերել է ազգային ինքնությանը: Վարչապետի խոսքով՝ այս գործում նույնպես մշակույթը մեծ դերակատարում ունի: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում պետք է ինքնության նույնականացման ավելի ու ավելի բարձր աստիճան ունենա, որովհետև հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ժամանակի ընթացքում գուցե շատ անտեսանելի, բայց մեր ժողովրդի տարբեր հատվածներում ինքնության նույնականացման գործընթաց բավարար մակարդակով և չափով տեղի չի ունենում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբեմն որոշ իրավիճակների հետ բախվելով հասկանում ենք, որ ակամա նոր ինքնությունների ձևավորման քաղաքական գործընթաց է տարվել, որն իր հերթին բերում է մի շարք խնդիրներ: «Սա, իմիջիայլոց, կապվում է Հայաստանում և սփյուռքում կրթական քաղաքականության որոշակի տարանջատվածության հետ, որը բարդություն էր ստեղծում: Մենք շատ դեպքերում բախվում էինք իրողությունների, երբ սփյուռքոմ և Հայաստանում նույն բովանդակությունը տարբեր կերպ էր մատուցվում կամ նույն վերնագրի տակ իրարից բավական տարբերվող բովանդակություն է մատուցվում, ինչը, իմ կարծիքով, ռազմավարական առումով խնդիր է առաջացնում մեր համազգային ինքնության ուժեղացման առումով: Մենք ինքնության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք և աշխարհով սփռված մեր ժողովրդի տարբեր օջախներում ու համայնքներում հատուկ ուշադրություն դարձնենք ինքնության նույնականացման գործընթացի վրա: Այսինքն, մեր ինքնությունները, մեր կրթական և մշակութային կյանքի առանձնահատկությունների բերումով չպետք է իրարից հեռանան: Հակառակը, ամեն տարվա, ամեն օրվա, ամեն տասնամյակի հետ ավելի մոտիկ պետք է լինեն, որովհետև դա մեր ազգային ամբողջականության հետ կապված կարևորագույն խնդիր է»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքաշինական այն ծրագրերի հետ կապված բարդություններին, որոնք ինչ-որ կերպ կապված են մշակույթի բնագավառի հետ: «Նախկինում շատ է եղել պրակտիկա, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացվել են բանավոր խոսքերի և համաձայնությունների վրա, երբեմն ընթացակարգերը նույնիսկ կարևոր էլ չեն դիտվել ու համարվել: Այդ ընթացակարգերը շատ երկար ժամանակ նույնիսկ մնացել են առանց հավելյալ մշակման, բայց մենք այսօր ունենք խնդիր այն առումով, որ շատ դեպքերում քաղաքաշինական ծրագրերը կանգնած են ուղղակի այս ոլորտում առկա խնդիրների պատճառով: Մենք պետք է այստեղ հատուկ ուշադրություն դարձնենք, որ նախարարությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումը և մոտեցումը չխոչընդոտի ներդրումային քաղաքականությանը՝ իհարկե այն սկզբունքների շրջանակում, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություններ և պարտավորություններ ունենք նաև հանրության նկատմամբ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am