«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։
Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում պատգամավորից՝ «խի՞ պրավալ տվիր մեր գործը՝ դեմ քվեարկեցիր, քո ձայնը դեր խաղաց»։
Թովմասյանն արդարանում էր, որ եթե նախապես իր հետ քննարկվեին առաջարկները, հիմնավոր բացատրություն տրվեր, գուցե այլ դիրքորոշում ունենար։ «Կոլյա, քո փաստարկները համոզիչ չէին, սուբյեկտիվ ես»,- հանգիստ բացատրում էր Թագուհի Թովմասյանը։ Պարզվեց՝ վեճը հանրային փաստաբանների ինստիտուտին էր վերաբերում, որի լիազորությունների ընդլայնումը, զարմանալիորեն, դուր չէր եկել նախկին փաստաբան-պատգամավորին»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը