Որտեղ են դավադիրները,Փաշինյանի թիմում,թե՞.. .Ալեն Սիմոնյանը որոշ մանրամասներ է հայտնում

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:/Մաս 2-րդ/


-Ընդունո՞ւմ եք ,որ դատարաների շրջափակելու կոչը ճիշտ քայլ էր:

-Եթե դուք լռեցիք և ու մնացած բոլորը ,ովքեր քննադատում էին,լռեցին ու չասացին,որ ճիշտ չէր գործադիրի`օրենսդրի շրջափակելու փաստը,ապա այս պարագայում դուք նույնպես պետք է լռեք և ընդունեք որ դա ճիշտ էր:

-Այսինքն`մտավախություն չունե՞ք,որ իշխանափոխություն կլինի,կամ դուք մի քիչ կթուլանաք և սրա համար պատասխան եք տալու:

-Ինչի՞ համար:

-Հակսահմանադարական քայլի համար:

-Դուք իրավաբա՞ն եք:

-Ես ասում եմ իրավաբանների կարծիքը:

-Այդ իրավաբանները ո՞ւր էին հոկտեմբերի ժամանակ:

-Կգա ժամանակը:

-Ամեն ինչը վերացական և ապագայի համար է,դուք սպասումներ ունե՞ք ,որ մեր իշխանությունը փոխվելու է:

-Բոլորը ապագայի համար սպասելիքներ ունեն,դուք չունե՞ք:

-Իմ սպասելիքները կապված չեն նրա հետ ,որ այսօրվա իշխանությունը,որը 71տոկոս վստահություն ունի,կտապալվի,դա հակապետական վերաբերմունք է սեփական երկրի նկատամաբ,երբ այդ մարդիկ,ովքեր տարբեր հարթակներում ելույթեր են ունենում,խոսում են տապալման մասին,նրանք խոսում են ժողովրդի տապալման մասին:Մենք 71 տոկոս վստահություն քվե ենք ստացել հինգ ամիս առաջ:

-Ժամանակը արագ է թռչում:Դա եղավ անմիջապես Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո:

-Ո՞վ է երկրորդ նախագահը:

-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

-Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի ընտրվել:

-Դա ձեր կարծիքն է,այսինքն ՝10 տարի ի՞նչ է եղել երկրում:

-Մարդ,ով զբաղեցրել է այդ պաշտոնը զոռով ,իր զոռբայությամբ,նա Կարեն Դեմիրճյանին չի հաղթել,Ստեփան Դեմիրճյանին չի հաղթել,ինչպես նաև Սերժ Սարգսյանը չի հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին,ոչ էլ առավել ևս Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Նիկոլ Փաշինյանը չէր հաղթե՞լ,որ գնաց ԱԺ որպես ընդդիմություն:

-Նիկոլ Փաշինյանը և Ելքը ստացել են 114 000 ձայն:

-Ով ասաց,որ դրանք չկեղծված ձայներ են:Կարող է իշխանությունը ձեզ համար լցրել է:

-Խնդրում եմ,որ իրավապահ մարմինները արձագանքեն այս հայտարարությանը:

-Դուք իրավապահ մարմիններին դիմեք,գնացեք Եվրոդատարան,ապացուցեք ,թե ինչպիսին են եղել ,հետո նոր կխոսենք այդ մասին:

-Որևէ մեկը թող կասկածներ չունենա,որ բոլոր ընտրություները,որոնք կասկած են հարուցում քաղաքացիների մոտ վաղը մյուս օրը կարող են վերանայվելու են և դրանց հետ կապված առնվազն քաղաքական գնահատական է հնչելու:

-Չմոռանաք նաև ձեր ձայներին անդրադառնալ:

-Եթե դուք ասում եք,որ Սերժ Սարգսյանենց կազմակերպած ընտրությունների ժամանակ մեր ձայները կեղծվել են …

-Ընտրությունները կեղծված են,այլանդակ ընտրություններ են,բայց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հավաքած ձայները մաքուր են:

-Ընդդիմության ձայները չեն կեղծվել:

-Ամեն ինչ իշխանության կամքով էր,իրենց կամքով էլ փաթեթ են ձեզ համար պատրաստել:Դատավարությունից հետո ասում եք վեթինգ է արվելու,հարց է առաջ գալիս,նախկին իշխանությունների մնացած դատավորներն են ,իսկ դատախազությունը,թե՞, քանի որ այս գլխավոր դատախազը սիրահոժար ծառայում է ձեզ,ուրեմն իրենց պետք չէ:

-Դատախազի ժամկետն ավարտվում է, և հետո շատ քիչ լծակ կա,որ հանավոր է դատախազին,որին ԱԺ-ն է ընտրել, պաշտոնանակ անել:Իսկ հարց եք տալիս,բա դատախազությու՞նը,բա դպրոցի տնօրեննե՞րը,պոլիկլինիկաների աշխատակիցները:

-Ինչո՞ւ չեք գնում ՀՔԾ ,դատախազություն,նրանք հրահանգավորված ձեր հրամանները կատարում են,իսկ մի դատավոր,ով ձեր սրտով որոշում չկայացրեց,միանագմաից հրահանգը տրվեցիք:

-Եթե մենք ուզենայինք,որ այդ դատավորները մեր ուզած որոշումները կայացնեին,նրանք մեծ հաճույքով կկայացնեին:Իրենք ի սկզբանե ստեղծված են եղել,որ սպասարկեն իշխանությանը:

-Իսկ դատախազնե՞րը,ՀՔԾ-՞ն:

-Եթե դու ունես անկախ դատարան,նորմալ դատական համակարգ,անկախ նարնից ,թե ով է վարչապետը,գլխավոր դատախազը…

-Դատաիրավական համակարգը իր բոլոր ճյուղերով,աշխատեք բոլոր ուղղություններով:Ինչո:ւ եք գնում դատարանների վրա,որովհետև ձեր ուզած որոշումը չի կայացրել:

-Որ ուզենան կկայացնեն,այդ մարդկանց մի մասը այնտեղ հայտնվել են…իրենք մեծ հաճույթով կսպասեն ,որ մեկը զանգի:

-Իսկ եթե չանի,գնալ դռներ փակե՞լ:Հիշեցնեմ,որ դատախազության և ՀՔԾ-ի տեղն էլ իմանաք:

-Եթե վաղը դատախազության հետ կապված ,նախկին դատախազներ դատվեն,հետո պետք է ասեք՝ոստիկանության,սահմանապահների,գեներալիտետի տեղը իմացեք:

-Բայց ,որ տեսնում ենք այդ դատախազը փաթեթն առած ձեր սրտով է առաջ գնում…

-Մեր սիրտը չէ,դա օրենքն է:Դատախազը չպետք է լավը լինի,նա պետք է ծառայի օրենքին,դուք խոսում եք հին տրամաբանության մեջ,Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար էր դատախազը լավը,մեզ համար պետք է օրենքի մեջ լինի:

-Սոցցանցերում բռնությունները դատապարտեցիք,մարդիկ ,որ այլ կարծիք ունեին,համաձայն չէին իշխանափոխության հետ,բռնությունների էին ենթարկվում,տրամաբանությունը շարունակվում է:Հիշեցնեմ՝Արցախին նախագահին ուղղված կոչը:

-Ոչ միայն Արցախի նախագահին  ,ընդհանարպես բռնության կոչերը…

-Հակոբ Հակոբյանի հարցազրույցին ծանո՞թ եք չէ, ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին,արդյո՞ք հենց իշխանափոխության տրամաբանության մեջ չէ խփել,փռել, ջարդել:

-Իշխանափոխոխություն անելուց մի հատ գլուխ ջարդվե՞լ է, բացի ինձնից ,պարոն Փաշինյանից ,ու մի քանի հոգուց որևէ մեկը չի վիրավորվել ,չէ՞:

-Ամբողջ օրը տեսնում էինք ասֆալտին էիք փռում, պատերին էիք խփում, նկարում էիք, ցույց էիք տալիս:

-Մի քանի օրինակ բերք այդ ասֆալտին պառկած լուսանկարներից:

-Բոլորի թիկնապահներին հերթով նկարում, ցույց էին տալիս:

-Թավիշ լինելու համար:

-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չշփոթեք իմ բարեկրթությունը:

-Ճիշտ է ասում:

-Բացի ձեզանից ու Նիկոլ Փաշինյանից, կա ՞որևէ մեկը ,որ մտածում է ,որ Նիկոլ Փաշինյանը բարեկիրթ է իր հայտարարություններ ու գործղոությունների մեջ:

-Մեզ այսօր հասարակ մարդիկ մեղադրում են և ասում ՝ այս թավիշը վերջացրեք ,բավականա է,մեր ընդդիմախոսները,ովքեր ,որ փորձում են երկիրը ճոճել և դրանից դիվիդենտեր շահել,նրանք ուզում են մեզ հրել և տանել այդ բռնության դաշտ:Մարդիկ ուզում են հերոսանալ,իրենց տանեն ոստիկանություն ,ծեծեն,ու ասեն՝սա բռնություն է:

-Հետևու՞մ եք չէ մամուլին,ամբողջ օրը բռնելու մասին լուրեր են:

-Քանի քաղաքական ապտակ է եղել վերջերս:Ընդամենը մեկ տարի առաջ Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակում եղավ ԱԺ-ում ելույթի պատճառով,քանի՞ քաղաքական բռնության դեպք է եղել,զրո:

-Հայստարարում էիք,որ ճամպրուկներով փողերը տարել են:

-Բա չեն տարե՞լ:

-Եթե այդ գորմարները ցույց չեք տալիս,ուրեմն կամ ձեր իրավապահներեն են վատ աշխատել,վատ դուք եք սուտ խոսել:

-Ինքնաթիռը կարող է բյուջեի փողով չեն գնել:

-Գաղտնի եք գումարները ետ բերու՞մ,կարող է միլիոններ եք վերցրել,ու կեսը ցույց եք տալիս,կեսը՝ոչ:Բերեք մեկին ցույց տվեք,որ այսինչից այսքան գումար ենք ետ բերել:

-Այդ մարդիկ իրենք են ինքնակամ այդ գումարները տալիս,չեմ ուզում հիմա անուններ տալ,բայց մամուլում այդ անունները կան:

-Հրապարակային պետք է ասեք,որ այսինչը ասինչ բանի համար այքսան բերել է,կամ դուք սուտ եք խոսել,կամ դուք այ գումարները վերցրել եք և չեք ուզում ասել:

-Լավ:

-Աբովյանի ընրություններից հետո վարչապետը հայտարարում է,որ Աբովյանում հաղթեց հեղափոխությունը ,մարզպետն էլ՝թե հաղթեց կրիմինալը:Կողմնորոշվեք ,ասեք,թե ո՞վ հաղթեց Աբովյանում:

-Տեղի ունեցան ընտրություններ,որտեղ հաղթել ԲՀԿ ներկայացուցիչը,որի համար շնորհավորում եմ իրեն:

-Կրիմինալը հաղթեց,թե՞…

-Կան անցյալից մնացած ավանդույթներ և որոշ մարդիկ,որոնք նոր Հայաստանում են,իրենք վերացող տեսակ են,ես խոսք եմ տալիս:

-Ազդեցություն ունեցա՞ն այս ընտրությունների ժամանակ:

-Միգուցե,ես այդքան էլ ծանոթ չեմ,որ պատասխանատու ձևով ինչ-որ բան ասեմ,ենթադրում եմ,որ իրենք էլ են հասկանում,որ դա իրենց վերջին շունչն է:

-Ասում են՝ նրանք նաև աջակցել են Իմ քայլի թեկնածուին,կրիմինալների մասին եմ ասում,կրիմինալը սիրում է իշխանությանը:

-Եթե նման փաստեր կան,պետք է հրապարակել, ենթադրենք,եթե ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկին օգնել,ինչ-որ բանի դիմաց,անընդունելի է:

-Եվ հեղափոխությունը հաղթե՞ց և կրիմինա՞լը:

-Կրիմինալը իր կողմից փորձեց ինչ-որ բան անել և հեղափոխությունը հաղթեց:

-Փաստորեն երկուսն էլ ճիշտ են:

-Միշտ ճիշտ է Նիկոլ Փաշինյանը:Աստված մեկն է,և որևէ մեկին աստվածացնել պետք չէ,բայց քաղաքական մարմնի ղեկավարի խոսքը ինձ համար վերջինն է,և դա է ինձ համար պաշտոնական:

-ԲՀԿ-ի նկատմամբ երախտիքի զգացում ձեր ուժը զգու՞մ է,թե՞ ոչ:

-Մեզ աջակցել է և մենք երախտապարտ ենք ՀՀ ժողովրդին:Թող ձայն չտային,կտեսնեինք,թե հետո ինչ կլիներ:

-Էլի կշրջափակեի՞ք:

-Կարող է:

-Աննա Հակոբյանին հարց են տալիս,որ բարեգործական հիմնադրամին գումարներ են նվիրաբերում մարդիկ,ում դուք համարել եք գողեր և ավազակներ ,նա էլ ասում է,որ եթե լավ,բարի նպատակով ենք օգտագործում ,նորմալ է թեկուզ գողացված գոմարները:Կամ սա սրբի դուռ է,սրբապիզծ են,կեղտոտ գումարները գալիս են Աննա Հակոբյանի դուռը մաքրվում են,կամ գալիս են այս ֆոնդ,Աննա Հակոբյանը այդ գումարները լեգիտիմացնում է…

- Աննա Հակոբյանը այն մարդկանցից է,ով իր անցած առանձին ճանապարհով ,ապացուցել է,որ իր ազնվությունը կասկածի տակ դնելը ճիշտ չէ:

-Ոչ ոք կասկածի տակ չի դնում:Սակայն նրանք միշտ միասին են:Իրենք հայտարարում են,որ կեղտոտ գումարներ են ունեցել,հետո ֆոնդին գումարներ են տալիս ,ասում է՝լավ է:

-Աննա Հակոբյանը ոչ դատավոր է ,ոչ դատախազ:

-Իր ամուսինը այդ ուժի ներկայացուցիչ է:

-Այսնինքն ՝դուք ուզում եք ասել,որ կեղտոտ փողեր են գալիս և իրենք վերցնու՞մ են:

-Ես չեմ ասում,իրենք են միշտ ասել:

-Ոչ մի գումար չի սրբադասվում,ոչ ոքի կարգավիճակը չի փոխվում,ամեն ինչ մնում է այնպես ,ինչպես հայտարարվել է , բայց շահարկումների դաշտում կարելի է ամեն ինչ ասել:Այս պարագայում նույնպես,եթե կա դրա հետ կապված ինֆորմացիա,թող դիմեն ՀՔԾ և այդ հարցը լուծում ստանա:

- Աննա Հակոբյանը և Իմ քայլի անդամները ,երբ ժամանակին հանցագործ են հայտարարել,թող բարի լինեն այդ բեռը իրենց վրա վերցնեն, գնան իրենք դիմեն ՀՔԾ,տեսնեն ,թե ինչ փողեր են և նոր վերցնեն:

-Դուք լրագրողի ,քաղաքական գործչի և իրավապահի ֆունկցիան դնում եք մեկը մյուսի վրա,և ասում եք՝թող այս մեկը սա անի,մյուսը՝այն:

-Ճի՞շտ է,որ կադրերի սղություն կա և ստիպված եք դիմել Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերի օգնությանը ,ստիպված էիք Սերժ Սարգսյանի կադրերով ի բավարարվել:

-Ինչ է նշանակում ինչ-որ մեկի կադր, մարդը մասնագետ է և կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել ի օգուտ ՀՀ-ի:Ենթադրենք 1992 ին եղել է պաշտոնյա,պետք է ասենք ,որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ աշխատել է,հիմա չի կարող,նման մարդ չի լինի,որովհետև ով ծնվել է այդ թվականից այս կողմ ,ուրեմն այդ թվերին աշխատած կլինի :Ու ընդհանարպես բոլորը պետք է արտաքսվե՞ն ՀՀ-ից:

-Ասում եք՝մի խոսեք այդ մասին,պարոն Ցոլակյանը եղել է նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչը,ոչ մի բան չի տեսել,ոչինչ չի լսել,այսօր էլ եկել ձեր կողքը փառահեղ նստել է:Պաշտպանության նախարարը,ապրիլյանի բացահայտում եք ասում,ինքը տեղակալ է եղել ,ոստիկանապետը…

-Նաև ասենք,որ փառահեղ պաշտապանության նախարար ունենք,ով շատ լավ պաշտապանության նախարար է:

-Ժամանակը ցույց կտա:

-Իր աշխատանքը մարդիկ գնահատում են…

-Հետաքրիքր է՝ ընդդիմացե՞լ է այդ ամենին…

-Իսկ մենք որ լռել ենք,երբ տեսել ենք,որ կողքի մուտքում փող են բաժանում…

-Դուք պայքարում էիք..

-Դրա համար ես այսօր այստեղ նստած հարցազրույց եմ տալիս:Մեզ եք մեղադրում,բայց զարմանում եմ՝սկսել եք սև ու սպիտակ անել…

-Սևերը ովքե՞ր են:

-Ով ՀՀ-ն ատում է և նայում է որպես խոպանի ,վնաս է տվել :

-Սև ու սպիտակով երկիր կառուցո՞ւմ են:

-Մեղադրում եք մեզ:

-Դուք եք պիտակավորել:

-Եթե պաշտոն ենք տվել,նշանակում է սև ու սպիտակ չենք անում,եթե պաշտոն չենք տվել,ուրեմն սև ու սպիտակ ենք արել:Միշտ կա ամենակարևոր դատավորը՝հանրությունը,որը քվերակությունով կարողանում է այսօր բան փոխել:

-Տեր կանգնեք ձեր հայտարարություններին:

-Միլիոններով փող են ծախսում,որ մեզ վարկաբվեկեն:


-Դավադիրներ եք կարգում,փաթեթը տալիս եք Ալիևի ձեռքը,վաղը Եվրոպայում պատասխան եք տալու:

-Ալիևի մտագոհություններով թող մտահոգ ուժերը զբաղվեն:

-Փաթեթը տալիս եք Ալիևի ձեռքը,արցախցիներին համարում դավադիրներ,հետո ասում…

-Արցախցիներին չէ:Արցախցիներին մի խառնեք մեկ –երկու հոգու հետ,պաշտոնյանների հետ:

-Անուններ ասեք,օդի մեջ հայտարաություններ եք անում:

-Օդի մեջ չէ,ում մասին ասվել է ,նրանք գիտեն բոլորը ,դա ժողովրդին չի վերաբերվում:

-Երբ պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրին դավադիր եք անվանում,ես իրավուքն ունեմ ասելու՝անուններ տվեք:

-Դուք գիտեք,ուղղակի ուզում եք,որ ես անուններ հնչեցնեմ:

-Ես չգիտեմ:

-Հեռուստադիտողնեը գիտեն:Եթե այդ մարդիկ չկան,ապա ինչո՞ւ էր քննարկվում Մեղրիի հետ կապված հարցը,ինչո՞ւ էին նրանք դրա հետ կապված լռում:

-Եր՞բ է քննարկվել,ո՞ր ժամանակահատվածի մասին եք խոսում:

-Վարչապետը ասել է:

-Խոսում եք մարդկանց մասին,որ Մեղրին են հանձնում,Արցախն են ազատագրում..1 միլիմետր չեն հանձնում…

-Որ բանակն են թալանում,800 հեկտար՞:

-Պատերազմի հետևանքով:Դուք խոսում եք մի ուժի մասին,որ ազատագրել է Արցախը:

-Որ բանակ են թալանել,որոնցք պատճառով մեր երեախներն են մահացել:

-Անպատասխանատու հայտարություն է:

-Այդ մարդիկ դատապարտվելու են իրենց արածների համար:

-Դուք էլ կարող եք դատապարտվել ձեր անպատասխանատու հայտարարությունների համար:

-Ես քաղաքական գործիչ եմ, կարող եմ մաքսիմալ ինչ-որ մի լրագրող դատապարտի,կամ <<վերլուծաբան>> մի քննադատություն գրի և 18 հոգի լայքի,որից 10-ը իր ֆեյքերն են:

-Ժամանակը կգա:

-Եթե ես ՀՀ-ի դեմ հանցանք գործեմ,միանշանակ պետք է դատապարտվեմ,իսկ ձեր նշած մարդիկ հող հանձնելու,մեր երեխաներին առանց փամփուշտ թողնելու համար դատվելու են:

-Իմ նշած մարդիկ Արցախը ազատագրելու,երկիրը տնտեսապես զարգացնելու ..

-Կարող է մենք տարբեր մարդկանց մասին ենք խոսում:Եթե բոլորը այդքան սուրբ էին,բա խաչը ով գողացավ:

-Կգնաք ձեր առաջնորդին կհարցնեք:Ձեր թիմում են հիմա:

- Մեր թիմու՞մ են:

-Օրինակ Մովսես Հակոբյանը, պաշտապանության նախարարը ձեր թիմում չէ՞,ոստիկանապետ՞ը:

-Մեր թիմում չկա ապահոված մարդ,եթե իրենց հետո կապված որևէ հանցագործության հետ կապված հարց կա,իրենք էլ են դատվելու,որևէ մեկի մոտ թող կասկած չլինի:

Առաջին հատվածն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 5861 անգամ
Լրահոս
Ով է բարոյական, ով՝ անբարոն «Նիկոլ Փաշինյանը և իր ոհմակը 700 մարդ են սպանել». Միքայել Մինասյան. տեսանյութ Սնկից 5 մարդ է թունավորվել. 3-ի վիճակը ծանր է Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին․ Շուշան Ստեփանյան Բարձր ծիծաղել եմ, երբ քննիչն ասաց, որ իմ անունից հաղորդագրություն են ստացել ռումբի տեղակայման մասին. Մանվել Գրիգորյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Տեղի է ունենում Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը Հասարակություն Դերասանուհի Այշվարիա Ռայը և նրա դուստրը վարակվել են կորոնավիրուսով Սարսափով եմ մտածում, որ այսօր պատահականություն չեն նաև ... Ռուզաննա Խաչատրյան Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական կողմը կորուստներ ունի․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է Շտապ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել․ ՊՆ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակի կնոջ ինստագրամյան շքեղ լուսանկարները Իմ հայրենիքը Ռուսաստանն է և ուրիշ հայրենիք ես չեմ կարող ունենալ․ Մարգարիտա Սիմոնյան Մարիամ Փաշինյանն ահազանգում է. ինչ է հայտնում այս անգամ վարչապետի դուստրը Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ պատգամավորը՝ Էկոնոմիկայի նախարարին Դիմակ կրելու մասով լրջագույն խնդիրներ կան. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Ոստիկանները նույնպես խախտում են պարետի սահմանած կանոնները (լուսանկար) Ինչպես է բերման ենթարկվել Վստրեչի Ապերը (տեսանյութ) Ինչ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանը. ցանկ Արամ Վարդանյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ․ Hraparak.am Սփյուռքահայության մեջ կա մի զանգված, որը զբաղված է ամենավերջին անձնական հայհոյանքները տալով, անիծելով և վիրավորելով... Սուտ մատնիչները դեռ կան, ոչ միայն կան, այլ նրանց բուծում են, երբեմն էլ պարզապես ստիպում են սուտ մատնություն կատարել...
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub