AraratNews.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ, խնդրելով պատասխանել, թե ինչ մեկնաբանություններ ունի իր հասցեին այսօր հնչեցված մեղադրանքների մասին:
«Ես անհեթեթություները չեմ մեկնաբանում»,- եղել է պատասխանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն այսօր դիմել է ԱԱԾ` պարզելու, թե ճիշտ են արդյոք խոսակցություններն այն մասին, թե Արսեն Խառատյանը Վրաստանից թմրանյութ է ներմուծել Հայաստան և վաճառել:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:00 Grand Hotel Yerevan-ում (հասցեն՝ Աբովյան 14) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք բացառիկ համերգային երեկոյին:
Ասուլիսի բանախոսներն են՝
· Իտալացի ճանաչում վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն
· Համաշխարհային ճանաչում վայելող կիթառահար Պետրիտ Չեկուն (Խորվաթիա/Կոսովո), ով սերտ համագործակցում է հանրահայտ Hauser-ի և այլ գերաստղերի հետ
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնի բացման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը։ Կներկայացվեն Ջոն Տեր-Թադևոսյանի թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Դրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ՀՀ ԱԺ վերջին հերթական եւ արտահերթ նիստերի ընթացքում քննարկված եւ ընդունված խնդրահայրույց նախագծերի, դրանց հետեւանքների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա օրակարգային այլ հարցերի:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»:
Ս․թ․ դեկտեմբերի 13-ին` 11:00-ին, ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրի ներքո:
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործի ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովանև Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը սկզբում բացման խոսքով հանդես կգանՄիջոցառման
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայում, միջազգային համագործակցություն:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
ԹԵՄԱ՝ կառավարությունը 2022 թ. կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով․ իրականացվող ներդրումների իրական պատկերը. 2020 թ. հունվարին՝ կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի համար. 2019 թ. տնտեսական ցուցանիշները:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում