Դատապարտելի ոչինչ չկա. ԱԳ փոխնախարարը՝ Քոչարյանի ու ՌԴ դեսպանի հանդիպման մասին (video)
ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԳՆ-ն հետաքրքրվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման զրույցի մանրամասների մասին։
«Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար», - հարցրեց Բաբաջանյանը։
«Դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել։Դիվանագիտական արարողակարգի նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում, մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել», - ասաց փոխնախարարը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին նկատեց, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ։