Լարված իրավիճակ Կոտայքի մարզում

Այսօր՝ հունիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզոմ: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի , որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:

Ինչպես Նոր Գեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սաղ աշխարհը երեխաների համար խաղահրապարակներ է ստեղծում, եղած խաղահրապարակներն էլ արդիականացնում են խաղային կոնստրուկցիաներով, իսկ մեր մոտ նախկին գյուղապետը, չգիտես ինչ-ինչ հիմունքներով, մեր հանրակացարանի բակային տարածքը, որը օգտագործում ենք որպես խաղահրապարակ, ինչ-որ մարդկանց է սեփականության իրավունքով հանձնել:

Մենք դիմում ենք Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որտեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հուշի, որ նա հետամուտ լինի, որպեսզի այս հատվածում երեխաները խաղահրապարակի հաշվին ավտոտնակներ չկառուցվեն, էլ չենք ասում՝ եթե արտակարգ դեպքեր լինեն, այդ թվում՝ հրդեհ, ինչպես են տարհանելու մարդկանց, ինչպես են հրշեջները աշխատելու: Բա էդ նախկին գյուղապետը, որ թույլտվություն է տվել, հեչ մտքով չի անեցել, որ նման բան տալուց առաջ պետք է ուղեղով մտածեր:

Էլի գոհ ենք, ներկա գյուղապետ Վարդան Պապյանից, ով լինելով արձակուրդում, մեր ահազանգով դեպքի վայր ուղարկեց Նոր Գեղի գյուղապետարանի հողաշինարարության բաժնի ավագ մասնագետ Արսեն Մկրտչյանին, ովքեր ժամանակավոր կասեցրեցին ավտոտնակների կառուցումը նշված հատվածում: Ուզում ենք հավատանք, որ ոչ միայն չեն կառուցվի այդ ավտոտնակները, այլև խաղահրապարակը կբարեկարգվի և մեր երեխաներն էլ մյուս թսղերի երեխաների նման խելքը գլխին խաղահրապարակ կունենան»: Բնակիչներն ասում ին նաև, որ եթե հարցը չլուծվեց, իրենք ստիպված այնպիսի ակցիաներ են անելու, ինչպիսի ակցիաներ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարի առաջ, քանի որ վստահ ենք, որ նման ձևով խնդիրը հնարավոր կլինի լուծել:

Բակում հավաքված երեխաներն էլ անընդհատ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»: 

դիտվել է 1150 անգամ
Լրահոս
Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված․ դատարանը բողոքը մերժել է ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am