Ձեր իսկ կողմից կազմակերպված առաջին հարցման արդյունքները ջնջելով, որի համաձայն Փաշինյանի գործունեությունը չի ողջունում հարցվածների 54 տոկոսը, չեք օգնի ՀՀ վարչապետին


"Իմ Քայլի" սոցցանցային անլրջությունը

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմն այս մեկ տարվա ընթացքում գրեթե ոչ մի ոլորտում որևէ շոշափելի առաջընթաց չգրանցելով` փորձում է հասարակության դժգոհությանն արձագանքել սոցցանցերում ծավալվող տարրական պատերազմին, որտեղ գործող իշխանություններին սատարող կեղծ և իրական օգտատերերն աչքի են ընկնում ագրեսիվությամբ և սարսափելի հայհոյանքներով...
Տեղեկատվական պատերազմի կարևորագույն մասն են կազմում հայկական օգտատերերի կողմից սիրված facebook սոցցանցում գործող իշխանությունների կողմից բացված բազմաթիվ էջերը, որոնք գովազդում են Փաշինյանին և նրա կառավարության գործունեությունը, ինչպես նաև հակադարձում ընդդիմախոսներին... Այդ էջերից մեկում՝ "Իմ Քայլում", որն ունի մոտ 15500 հետևորդ, մեկ շաբաթ առաջ կազմակերպվել էր՝ "Գոհ ե՞ք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից" հարցումը (հարցադրումը հենց այս բովանդակությամբ էր), որի արդյունքերն այնքան էլ լավը չէին Փաշինյանի համար...Հարցմանը մասնակցած 6210 օգտատերերից 54 տոկոսը բացասական էին գնահատել Փաշինյանի գործունեությունը... Սակայն, որքան պարզ դարձավ, այդ հարցումը Փաշինյանի կողմնակիցներն այնքան ծանր էին տարել, որ որոշել էին նոր հարցում կազմակերպել և նույն հարցը տալով օգտատերերին նաև նախորդ հարցման արդյունքի պատկերի մեջ մեղադրել էին նախորդ իշխանությունների կեղծ օգտատերերին... Հարցումից ընդամենը 2 ժամ անց 2800 մասնակից օգտատերերից Փաշինյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում բացասական էին գնահատել մասնակիցների 60 տոկոսը, իսկ խայտառակ մեկնաբանություններին էլ չեմ ուզում անդրադառնալ...
Փաշինյանի ռեյտինգի "նվազումը" կանխելու համար էջի մոդերատորները, ավելի լավ բան չմտածելով, որոշեցին նախորդ հարցման արդյունքները և նոր հարցումը հեռացնել էջից...
Սա տարրական պրիմիտիվ մոտեցում է և ծիծաղելի վարքագիծ իշխանության եկած քաղաքական ուժի կողմից, որն առաջնորդվում է՝ չկա հարցման արդյունք, չկա քննարկման առարկա...
Իշխանական սոցցանցային էջի կողմից նմանօրինակ արձագանքն իրենց համար ոչ ձեռնտու հարցման արդյունքերին՝ անլրջություն է... Ինքս երբեք չեմ հավատացել այսպիսի հարցումների արդյունքներին, սակայն այս անգամ կընդունեմ, որ 60/55-40/45 հարաբերակցությունն ընդդեմ Փաշինյանի ամբողջությամբ համընկնում է նաև իմ կարծիքի հետ...
Հ.Գ. Մի խորհուրդ իշխանավորներին... Ձեր իսկ կողմից կազմակերպված առաջին հարցման արդյունքները ջնջելով, որի համաձայն Փաշինյանի գործունեությունը չի ողջունում հարցվածների 54 տոկոսը, չեք օգնի ՀՀ վարչապետին... Ինքնախաբեությամբ զբաղվելը կործանարար է իշխանությունների համար... Գտեք պատճառները և փորձեք լուծել դրանք...

դիտվել է 729 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am