Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ՔՊ 5-րդ համագումարի պատվիրակներին հորդորեց վարչության նոր կազմ ընտրելիս այդ քայլն անել ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ։ Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 16-ին մեկնարկած համագումարի ընթացքում։

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է լուրջ և պատասխանատու մոտենա իրեն վստահված առաքելությանը։ Հարգելի պատվիրակներ, այսօրվա ընտրություններին մասնակցելիս քվեարկելուց առաջ դրանց վերաբերվեք ՀՀ ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն իր ելույթում հիշեցրեց, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել կուսակցության նախորդ 4 համագումարները։

«Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է։ Մեր առաջին համաժողովը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 30-ին։ Կուսակցության երկրորդ համագումարը տեղի ունեցավ արտահերթ։ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորվեց կուսակցության 3-րդ համաժողովում, նման բան ՀՀ պատմության մեջ չէր եղել։ Մեր 4-րդ համաժողովը տեղի ունեցավ 2019թ. փետրվարին, երբ տեղի էր ունեցել Թավշյա հեղափոխությունը, խորհրդարանական ընտրությունները, և մեր կուսակցությունն արդեն իշխող ուժ էր»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև կուսակցության գաղափարախոսությանն, հիմնարար սկզբունքներին ու առաջիկա քայլերին։

«Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր կուսակցության շարքերը գաղափարապես առավել ամուր դարձնելն է։ Մեր տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է մեր հաջորդ կարևոր խնդիրը։ Մեր առաջիկա խնդիրը 2021թ. ՏԻՄ ընտրություններին պատրաստվելն է։ Մենք քայլելու ենք և հասնելու ենք մեր երազանքներին ու նպատակներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով 2018թ. Տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության մասին, վարչապետը ընդգծեց, որ դրան հնարավոր դարձավ հասնել նաև շնորհիվ նրա, որ այդ հեղափոխությանը մասնակցություն չունեցավ որևէ օտար քաղաքական ուժ։

«Մեր երկրում հնարավոր եղավ առանց խոշոր բախումների ու ցնցումների իրականացնել հեղափոխություն, քանի որ մենք թույլ չտվեցինք ոչ մի օտար ուժ մտնի մեր ներքաղաքական գործընթացների մեջ։ Այս նույն սկզբունքը պետք է պահենք նաև հիմա, ոչ մի օտար քաղաքական ուժ չպետք է ներքաշվի մեր ներքին գործերի մեջ։ Մենք նաև հեղափոխության ողջ գործընթացի պատասխանատվությունը վերցրինք մեր վրա, և քաղաքական կոալիցիաների չգնացինք»,- ասաց Փաշինյանը։

Համագումարի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ պատգամավոր և վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և վարչության այլ անդամների ելույթներ։ Կընտրվի նաև կուսակցության նոր վարչությունը և վարչության նոր նախագահը։

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am