Դու գրգռում ես հասարակության ամենստորին բնազդները՝ թշնամու անհասցե կերպարներ հորինելով.Նաիրա Զոհրաբյան

արցազրույց ԲՀԿ խմբացության պատգամավոր , ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՆաիրա Զոհրաբյանի հետ/Մաս 2-րդ/

-Անընդհատ հայտարարություններ են հնչում,որ թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել,չշահագործեք իմ բարեկրթությունը:

-Ինձ համար բացարձակ հասկանալի չէ անընդհատ երկրի ներսում թշնամիներ փնտրելու գործընթացը,մենք երկրի ներսում թշնամիներ չունենք,նրանք դրսում են,փոխանակ մեր նորմալ էներգետիկան մենք կենտրոնացնենք շատ ավելի պոզիտիվ,օրակարգային,երկրի արտաքին և ներքին օրակարգի խնդիրները լուծելու,անընդհատ հայտարարություն ենք լսում՝այս գույնի հագած մայկաներին բռնեք, վաղը կարող է ասել ՝ով հագել է կանաչ , դեղին բռնեք,կամ ով հագուտսով է ՝բռնեք,սա նորմալ երևույթ չէ:Վարչապետը իր վարկանիշը պետք է օգտագործի հանդուժողականության քարոզի համար:Ցավոք այսօր ընտանիքներ էլ կան ,որ բաժանված են այս ճամբարի,այն ճամբարի,դա նորմալ չէ,դա ամենավտանգավոր բանն է:

-Դա տարածվում է նաև Արցախի վրա:Որևէ դիամակայություն,հակառակ կարծիք ,ով ուզում է լինի,հրաժարականի պահանջ են ներկայացնում:

-Մենք շատ լավ հասկանում ենք,որ երկիրը տանել դեպքի տոտալիտարիզմի,Հայաստանը այդ ռեսուրսը չունի, անգամ ավտորիտար համակարգ ստեղծելու համար պետք է ունենալ շատ լուրջ ռեսուրս,չի կարելի հնչեցնել նման կոչեր,երկիրը պառակտող,հասարակությանը պառակտող կոչեր:Եթե ասվում է հող հանձնողներ,դավադիրներ,ապա պետք է փաստական ներկայացվի,որ հանրությունը իմանա,որ դրանք ոչ թե ընդամենը հայտարարություններ են հանրային շատ բարդ էմոցիաները գրգռելու համար,այլ փաստարկված:Ես երբեմն ստանում եմ նամակներ,որտեղ արյան վրեժը ինձ զարհուրցենում է,երբ դու գրգռում ես հասարակության ամենստորին բնազդները ,նրան անընդհատ տալով ինչ-որ թշնամու անհասցե կերպարներ,հայտարարություններ են հնչում,որ այո,պետք է հրապարակում դնել կախաղաններ և սրան,նրան կախել :Եթե մենք գնացինք քաղաքական վենդետաների,արնախմության ճանապարհով,հանրության ամենցածր բնազդները գրգռելու ճանապարհով,սա լավ բանի չի տանում:

-Մաքսիմալ իշխանություն ունի,ինչո՞ւ է մեկ տարի հետո տանում այդ ուղով:

-Ինձ համար հասկանալի չէ, անհամար եմ զգում ,երբ բացում եմ haqin.az-ը և նրա հայտնի բլոգեր խմբագիրը ,Ալիևի ամենամոլի աջակիցներից մեկը գրում է,որ պատերազմ է Արցախի և Հայաստանի միջև:Ես վատ եմ զգում ,երբ day.az-ը նյութ է հրապարկում,որ Փաշինյանին Արցախից կարող է փրկել միայն Ադրբեջանը:Ես,որպես քաղաքացի և որպես ԵԽԽՎ պատգամավոր վատ եմ զգում ,ես շատ լավ գիտեմ,որ 2 շաբաթից մենք մեկնելու ենք ԵԽԽՎ և այս եռպառակտությունը այնտեղ բարձրաձանելու են :Ես անգիր գիտեմ,որ այս տարաձայնությունները ադրբեջանցիների ելույթների լեյտմոտիվն է լինելու ,ոչ միայն Ստրասբուրգում,այլ եվրոպական բազմաթիվ կառույցներում:Կանգ առնել է պետք է ,պետք չէ անընդհատ փնտրել թշնամիրներ,վարչապետըւ ինքը պետք հանդես գա հանրությանը միավորելու կոչերով:

-Երբ վարչապետը ասում է ՝կամ ես,կամ այս պաշտոնյան Արցախում,դուք ինչպե՞ս եք պատկերացնում:Ինչպե՞ս եք գնահատում դատաիրավական բարեփախումներին ուղղված վարչպետի քայլեը,իշխանության ներկայացուցիչներն ասացին,որ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել,ԵԽԽՎ լիագումար նիստում ևս դրական գնահատականի է արժանացել:

-Իրենք շատ դրական գնահատել են և իրենց աջակցությունն են հայտնել օգնել իշխանությանը դատական համակարգում բարեփոխումներ անելուն,ինչին ես միանում եմ:Ես համաձայն եմ,որ մեր դատական համակարգը այլասերված է և բերփոխումների կարիք ունի ,դա միանշանակ է,բայց ես ուղիղ հարց եմ տվել իրենց ՝դուք ողջունում եք դատարանները շրջափակելու կոչը,իրենք զարմացած աչքերուվ նայել են ինձ և ասել են՝իհարկե դա նոնսենս է և որևէ միջազգային կառույց չի ողջոունում դատարանները շրջափակելու կոչը:Հանարպետականն էլ ուներ նման ավանդույթ.միջազգային կառույցների հայտարարությունից ծաղկաքաղ էին անում իրենց հոգեհարազատ ,շոյող ձևակերպումը և դնում էին իրենց ֆեյսբուքյան էջում և ասում ՝միջազագային հանրությունը կանգանծ է մեր կողքին:Ինձ զարմացրեց նույն իշխանական պատգամավորների գործելաոճը ,երբ վերցրեցին ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարություններից առաջին նախադասությունը դրեցին մի կողմ,որտեղ ասում էին,որ անընդունելի է դատական համակարգի որևէ քաղաքական ներգործություն,դա վերաբերում է դատարանները շրջափակելու կոչին: Ինքնախաբեությունը ամենավատ ճանապարհն է, որով զբաղված էր երկար տարիներ նախորդ իշխանությունը,տեսանք ,թե ինքնախաբերությունը ուր բերեց և ուր հասցրեց ր այդ քաղաքական ուժին և երկիրը:

-Հայտնի է,որ ՍԴ անդամի 3 անգամ տարբեր թեկնածուներ առաջադրեց նախագահ Արմեն Սարգսյանը,մինչ այդ Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել էր և մերժվել:Կամովին կայացրած որոշում էր,թե՞ իսկապես ճնշում կար:

-Ես այս հարցում ունեմ իմ անձնական կարծիքը,վստահ եմ որ Արմեն Սարգսյանը իր կամքով չի առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:Ես մի կողմ եմ դնում Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմը, ինչի մասին ես շատ բարձր կարծիքի եմ որպես սահամանդրագետ,որպես իրավաբան,հարցը այս տիրույթում է:Եթե Վահե Գրիգորյանը մի քանի օր առաջ պնդում է իր տեսակետը ,որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ,մենք ունենք իրավունք ունենալու ողջամիտ կասկածներ և մտահոգություններ,որ իր առաջադրման և հետագա քննարկման գործընթացը որքան է լեգիտիմ,բայց ես հիմա չեմ ցանկանում խոսել խմբակցության անունից,դեռ պետք է քննարկենք:Ես կարծում եմ,որ դա Արմեն Սարգսյանի որոշումը չի եղել…

-Ճնշում եղե՞լ է:

-Ես չգիտեմ ճնշում է եղել,հորդոր,թե բացատրական աշխատանք ,վստահ եմ ,որ ինքը իր կամքով չի ներկայացրել այն թեկնածուին,որին տևական ժամանակ չէր կարողանում ներկայացվնել:

-Կարող էր դիմակայե՞լ:

-Սահմանադրությամբ կարող էր.իսկ որպես անձ ինքը կարող է դիմակայել ,թե ոչ ,չգիտեմ:

-Նույն բանը տեսնում ենք Արցախի նախագահի նկատամամբ:

-Ես բավականաչափ հարգում եմ Արցախի Հանրապետության նախագահին և չէի ցանկանա,որ տարբեր քաղաքագիտական վերլուծությունները,որ Արցախի նախագահի վրա ևս կա ճնշում իրականություն:

-Պատահակա՞ն է,որ լուրեր են շրջանառվում,որ Արցախն այսքան գումարներ են տրամադրվում,որ մեր զինվորները այնտեղ են ծառայում,այսինքն շանտաժի լեզու կա:

-Այն պրոցեսը ,որը ցավոք մենք նկատում ենք տարբեր օրակարգերում քաղաքական ուժերի և նաև քաղաքագետների վերլուծության օրակարգերում,Արցախ-Հայաստան հակամարտություն մտցնելը և փորձել տարբեր կերպ այդ տարաձայնությունները հրահրել ,դա ուղղակի թիկունքից հարված է թե Հայաստանին,թե Արցախին ,և թե բանակցային գործընթացին:Բոլոր նրանք,ովքեր կփորձեն ջուր լցնել այդ հակամարտության ջրաղացին,թող իմանան,որ իրենք ամեն օր ջուր են լցնելու Ադրբեջանի ջրաղացին:Ամենաանթույլատրելի բանն է այսօր Արցախ –Հայաստան հակամարտություն հրահրելը:

-Եղան այդպիսի հայտարություններ,որ ջրաղացին ջուր լցրեցի՞ն:

-Ցավոք, տարբեր կենտրոններից տեսնում ենք այդ գործընթացը ,վատ, անառողջ գործընթացը էկսալացիայի միտում է, հորդորս մեկն է՝կանգ առեք,դա ուղղակի տանելու է պետականության հիմքերը քանդելուն,խարխլելուն,իսկ եթե որոշ ուժեր,անհատներ,սնվելով տարբներ կենտրոններից,իրենց առջև նման խնդիր են դրել,պետք է հասկանան,որ իրենք կատարում են հակապետական գործողություններ և քայլեր:

-Ի՞նչ եք կարծում,սա մեկ անձի կողմից չի արվում:

-Ոչ,ես տեսնում եմ նաև քաղաքական տարբեր վերլուծական կենտրոններ ևս օգտվում են դրանից,չեմ կարծում,որ մեկ անձի կողմից ուղղորդող գործընթացի հետ գործ ունենք ,տարբեր տեղերից սնուցվող կազմակերպություների կողմից հրահրվող գործընթաց է,դա ուղղակիորեն կարող է վնասել բանակցային գործընթացին:

-Վստա՞հ եք,որ Եվրոպայում թեժ է լինելու ,որովհետև այդ ձեր ասած մարդիկ և ուժերը լիցքավորել են ադրբեջանցիներին:

-Ես կուզենայի սխալված լինեի,բայց ամեն օր հետևում եմ ադրբեջանական մամուլին տեսնում եմ շատ վատ միտում,եթե ադրբեջանական քաղաքական էլիտան խրախճանում է Արցախ –Հայաստան հակամարտության շորշոփներով, ենթադրելի է,որ միջազգային կառույցներում Ադրբեջանը ,որը որևէ կոզր,բոնուս բաց չի թողել,բնականաբար սա էլ բաց չի թողելու:

-Դուք և այսօրվա Երևանի քաղաքապետը մրցակիցներ էիք,եթե մեկ-երկու բառով գնահատեք նրա աշխատանքը,ապա…

- Շատ պարզ է ,ես դուրս եմ գալիս փողոց և տեսնում ՝Երևանը չի կառավարվում,Երևանը վերածվել է աղբաքաղաքի,պարալիզացված մենջմենթ ունեցող ավագանու,ես չեմ ցանկանա շատ վատ բան ասել,ասել՝ իմ շատ սիրելի երևանցիներ,դուք այսօր հնձում ենք այն,ինչ որ ցանել եք,որովհետև մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք և մեր ավագանին և մենք անելու ենք ամեն ինչ Երևանը այս փոսից դուրս բերելու համար:Ցավոք մեր լիազորությունները և իրավուքները սակավ են ,դուք տվել եք վստահություն այն քաղաքական ուժի թեկնածուին,Երևանի ավագանու ընտրութայն ժամանակ ընտրել եք Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությունը :Ձեր չլուծված վերելակների խնդիրը ,էկոտրանսպորտի խնդիրը,կանաչապատման խնդիրները ինչ եղան,եղեք պահանջատեր,դուք եք ընտրել,ձեզ չեն տարել ,ձեր փոխարեն չեն ընտգրել,պարտավոր եք պահանջել քաղաքապետից բոլոր այն խոստումների իրականացում,որ ինքը շատ պաթետիկ ներկայացման ձևով,սլայդներով ցույց էր տալիս քարոզարշավի օրերին:

Առաջին հատվածն՝այստեղՀարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3628 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am