Սառա Սանդերսը կլքի պաշտոնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հունիսի վերջին կհեռանա պաշտոնից:
«Երեքուկես տարի անց մեր հրաշալի Սառա Սանդերսը լքում է Սպիտակ տունը, նա հունիսի վերջին կվերադառնա տուն՝ Արքանզաս նահանգ: Նա յուրահատուկ մարդ է՝ անսովոր տաղանդով, որն անհավանական աշխատանք է իրականացրել: Հույս ունեմ, որ նա կորոշի առաջադրվել Արքանզասի նահանգապետի պաշտոնում, նա ֆանտաստիկ նահանգապետ կլիներ»,- գրել է նախագահն իր թվիթերյան էջում՝ շնորհակալություն հայտնելով մամուլի քարտուղարին իր կատարած լավ աշխատանքի համար:
Հունիսի 13-ին Սանդերսը Թրամփի ելույթին ի պատասխան ասել էր. «Ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով, և սա լավագույն աշխատանքն է, որով միշտ կհպարտանամ, բայց ես մայր եմ, երկու հրաշք երեխա ունեմ, և կուզենայի նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել»: