Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ու հայաստանցի Սեդա Սաֆարովյանի թիրախը նույնն է, մեթոդն է տարբեր։ Ընդ որում՝ դժվար է ասել, թե ով է ավելի մեծ վնաս տալիս մեր երկրին, և ով է ավելի վտանգավոր՝ կացնահարող Սաֆարո՞վը, թե՞ նիկոլական «ԲՏՌ»–ների խմբի կարկառուն ներկայացուցիչ Սաֆարյանը։

Սաֆարովը

Ռամիլ Սաֆարովը գլխատել էր քնած Գուրգեն Մարգարյանին։ Դա քստմնելի ու նողկալի վարքագիծ էր, որի համար Նիկոլ Փաշինյանի վրա նորմալ ու կիրթ մարդու տպավորություն թողած Իլհամ Ալիևն այդ ստահակին պարգևատրել է, կարիերային առաջընթաց ապահովել ու դարձրել Ադրբեջանի հերոս։

Սաֆարովի հարցը պարզ է։ Նա բացահայտված թշնամի է ու մի օր կարժանանա իր պատժին։

Այլ հարց են Հայաստանի ներսում գործող «սաֆարովները»։ Սրանք արտաքուստ հանդես են գալիս բոցաշունչ իրավապաշտպանի, մոլի ժողովրդավարի, համամարդկային արժեքների կրողի ու ժողովրդի շահերի պաշտպանների դիմակի տակ, սակայն իրականում ավելի մեծ վնաս են տալիս Հայաստանին ու Արցախին, քան այն ճիճուն, որի ռիսկը հերիքել էր քնած հայ սպային կացնահարելու համար։

5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։

Սաֆարովյանը

Սեդա Սաֆարյանը տեղեկատվական դաշտում «մուտիլովկաներով» է զբաղված և կատարում է Նիկոլ Փաշինյանի քարոզչական «մատյան» գնդի առաջամարտիկի դերը։

Այդ «մատյան» գնդի ֆունկցիան ավելին է, քան կացնահարելը։ Սաֆարովի թիրախը մեկ հոգի էր, իսկ սաֆարյանների թիրախը՝ ամբողջ հայ ժողովուրդը։

Սեդա Սաֆարյանի նմանները մարդկանց հոգիներն ու մտքերն են պղտորում, նպաստում հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի խորացմանը, պառատկում հասարակությունը, թույնի ու ատելության մթնոլորտ ստեղծում։ Այսինքն, անում են մի բան, որից հետո սաֆարովների մուտքը մեր երկիր Ադրբեջանի կողմից կդառնա տեխնիկայի խնդիր։

Սեդա Սաֆարովյանն այնքան է մտել իր դերի մեջ և այնպիսի էնտուզիազմով է կատարում իր նողկալի ֆունկցիան, որ Ռոբերտ Քոչարյանի «գործի» դատական գործընթացին զուգահեռ՝ շտապեց հայտարարել, թե, իբր, երեկ տեղի է ունեցել սպանություն, և այն կապ ունի ընթացող դատավարության հետ։

Սեդայի հայտարարությունն այնքան անհեթեթ էր և այնքան էր բացահայտում Քոչարյանի դեմ տարվող փաշինյանական էժանագին քարոզի ամբողջ էությունը, որ ՀՔԾ–ն ստիպված էր օպերատիվ կերպով հերքել Նիկոլի հաճախորդ Սեդա Սաֆարյանի ասածները, քանզի հանրության ամենադեբիլ հատվածի համար էլ է արդեն պարզ դառնում, թե իրականում ինչ են ներկայացնում հակաքոչարյանական խոսակցությունները։ Սեդայի ասածները պայթեցնում են քարոզչական մյուս փուչիկները, որոնք տարիներ շարունակ փչվել են ՀՀ 2–րդ նախագահի դեմ։

Ի դեպ, երեկ ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ, որը ցույց էր տալիս, թե ինչքան նյարդային վիճակում են հայտնվել Փաշինյանն ու իր քարոզչամեքենան, որ բացի սեդասաֆարյանների պես հաճախորդներին օգտագործելուց՝ դատարանի դահլիճ են ուղարկում մի շիզոֆրենիկի, որը գոռում էր, թե, իբր, իր աղջկան Փարիզում բռնաբարել է Քոչարյանը։ Դա այն նույն խեղկատակն էր, որ մի քանի ամիս առաջ նույն բաները գոռում էր դաշնակցական գործչի հասցեին։

Այս ամենը ցույց է տալիս, որ Փաշինյանը հաստիքային սադրիչներ, «բռնաբարված» աղջկա «հայրեր» է պահում և փորձում թամաշա ապահովել, որպեսզի կարողանա հանրային ուշադրությունը շեղել իր ապաշնորհ կառավարումից և կարողանա իր երերացող աթոռը մի կերպ պահել։ Բայց դե, դրանք զուր ջանքեր են։ Սաֆարովների կոլեգաներ սաֆարյանների հույսին մնացողը հեռու չի գնա։

 7or.am 

դիտվել է 921 անգամ
Լրահոս
Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am