Հակառակ դեպքում մենք գնում ենք նույն տրամաբանության մեջ, ինչը որ նախկինում է գոյություն ունեցել. Փաշինյան

«Այո, հետևություններ անել կարելի է Աբովյանի ընտրություններից, բայց գլոբալ հետևություններ անելը ճիշտ չի լինի»,- այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կրած պարտությանը:

«Մենք գտնվում ենք հետհեղափոխական շրջանում: Քաղաքական առումով մարդիկ օգտվել են ազատ ընտրություն կատարելու իրենց իրավունքից, սա ամենակարևոր արձանագրումն է: Ես կարող եմ ասել, որ երբեք ՀՀ-ում ընտրությունները կեղծողները չեն ձևակերպել իրենց առաջ բարձր նպատակներ: Ըստ էության, արձանագրվել է այն, ինչը բազմիցս Երրորդ հանրապետության պատմության ընթացքում արձանագրվել է. դա այն է, որ մեր երկրում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքականացված են լինում: Եվ այս ամենից մեր հետևությունն այն է, որ ընտրությունները պետք է մաքսիմալ դառնան քաղաքական»,- ասաց վարչապետը և մեջբերեց դեռևս ընդդիմություն եղած ժամանակ իրենց արած առաջարկը:

«Մենք կարծում ենք՝ Հայաստանի խոշորացված բնակավայրերում և քաղաքներում պետք է համամասնական ընտրակարգով տեղի ունենան ավագանու և քաղաքապետի ընտրությունները, այնպես, ինչպես տեղի է ունենում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այդ պրակտիկան պետք է կիրառել: Ընդհանուր առմամբ, ես արձանագրում եմ, որ ընտրությունների արդյունքների վրա իշխանությունը որևէ ազդեցություն չի ունեցել և ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Այդ ընտրության մեջ կա՞ն արդյոք հետևություններ անելու պատճառներ, իհարկե կան, և այդ հետևությունները պետք է արվեն»,- նշեց նա:

Բացի այդ վարչապետը շեշտեց, որ երբ ՔՊ-ն դարձել է իշխող ուժ, հարց է առաջադրել՝ արդյոք իրենք ամենուր հաղթելու խնդիր պետք է ունենան: «Իհարկե ոչ, որովհետև հակառակ դեպքում մենք գնում ենք նույն տրամաբանության մեջ, ինչը որ նախկինում է գոյություն ունեցել, բայց մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրությունները պարտվելու խնդիր դնենք մեր առաջ»,- նշեց նա

դիտվել է 204 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am