Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել 13 հայի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 70 արտասահմանյան քաղաքացիների ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին, այդ թվում` Հայաստանից:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն՝ Ռուսաստանի քաղաքացի են դարձել Հայաստանի 13, Տաջիկստանի և Մոլդովայի 8-ական, Ուկրաինայի և Ադրբեջանի 7-ական, Աֆղանստանի և Ուզբեկստանի 6-ական, Իտալիայի 3, Ղազախստանի, Թուրքիայի և Վիետնամի 2-ական, Վրաստանի և Թուրքմենստանի՝ 1-ական քաղաքացի: