Շանտաժը պոզով-պոչով է՞ լինում

ԲԴԽ անդամները շարունակում են հրաժարականի դիմումներ ներկայացնել: ԲԴԽ անդամներից Սերգեյ Մեղրյանն է երեկ երեկոյան դիմում գրել, որ նպատակահարմար չի գտնում իր հետագա աշխատանքը ԲԴԽ անդամի կարգավիճակում և այսօր պաշտոնապես կներկայացնի հրաժարականի դիմումը՝ կրկին չնշելով որևէ պատճառ: «Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։ Նրա գրառումից մի քանի ժամ առաջ էլ հրաժարական է ներկայացրել ԲԴԽ դատավոր Արեմն Խաչատրյանը: Նրանից առաջ հրաժարական էին ներկայացրել Գևորգ Դանիելյանը, ամենաառաջինը՝ Գագիկ Հարությունյանը: Փաստացի ԲԴԽ 10 հոգանոց կազմից մնում է ընդամենը 6 հոգի, եթե հաշվի առնենք, որ թափուր երկու տեղ կար մինչ հայտնի իրադարձությունները, ապա կփաստենք, որ ԲԴԽ-ն այլեւս գոյություն չունի եւ չի կարող նախկինների ձեւավորած բարձրագույն դատական այս խորհուրդը այլեւս որոշումներ ընդունել, քանի իշխանությունը չի համալրել նոր անդամներով:Փաստացի ԲԴԽ անդամների հրաժարականի շքերթը սկսվեց այն պահից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարավական ոլորտը բարեփոխելու եւ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին: Իսկ այդ հայտարարությանն էլ նախորդել էին բանկերը շրջափեակելու Փաշինյանի կոչը, որը քննադատության ենթարկվեց բոլոր կողմերից եւ ահազանգեցին, թե գործադիր իշխանությունը ճնշում է գործադրում դատական իշխանության դեմ, ինչի իրավունքը Սահմանադրությամբ չունի: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փոխեց մարտավարությունը, բայց ոչ ռազմավարությունը: Այլեւս դատարանների վրա բացահայտ հարձակվելու փոխարեն Փաշինյանը դա անում է քողարկված, ծածուկ ԲԴԽ անդամներին կանչում, բացատրական զրույցներ են ունենում, որոնց հաջորդում են նրանց հրաժարականները: Այսինքն ճնշումը պոզով-պչով հո չի լինում: Նկատենք, որ որեւէ մեկի հրաժարականում ըստ էության պատճառների մասին խոսք անգամ չի նշվում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ԲԴԽ-ում անձամբ է վեթինգ իրականացնում, հասկանալով, որ դասական կանոններով վեթինգը երկարատեւ գործընթաց է եւ դրա համար պահանջվում է սահմանադրական փոփոխություն:
Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու համար անհրաժեշտ է ԲԴԽ անդամների առնվազն 2/3-ի ձայները (առնվազն 7 հոգի)։
Այսպիսով, շարունակվող հրաժարականների ֆոնին ԲԴԽ-ն դառնում է անգործունակ կառույց, եւ իշխանությունները անհապաղ պետք է լուծեն թափուր հաստիքների հարցը։ Սա նշանակում է, որ պետք է հրավիրվի Դատավորների ընդհանուր ժողով, որի ժամանակ դատավորների ձայների մեծամասնությամբ պետք է ԲԴԽ անդամի պաշտոնի համար թեկնածու ընտրեն։
Հ.Գ.-Այս գործընթացում զավեշտալին Փաշինյանի արդարացումներն են, թե հանրությունը դժգոհ է դատական համակարգից, այդ պատճառով էլ գնում են զտման ճանապարհով: Հետաքրքիր է կա մի պետություն, որտեղ քաղաքացիները գոհ են դատարաններից, ի վերջո, դրանք այնպիսի կառույցներ են, որ հասրակության մի խմբի համար նույն վճիռը կարող է գոհունակություն բերել, մյուսի մոտ՝ դժգոհություն: Փաշինյանը մտածում էր, որ վեթինգի հարցը շրջանառության մեջ դնելով որոշ դատավորնեի կմղի ինքնավեթինգի, բայց տեսավ, որ իրնից վախեցող չկա, հիմա ացել է բացահայտ շանտաժի:

Անի Սահակյան

դիտվել է 4172 անգամ
Լրահոս
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am