Պուտինի զայրույթն ու Արցախը

Ռուս-ամերիկյան հարաբերություններն օրեցօր վատանում են. ԱՄՆ գործող վարչակարգը վերջին տարիների ընթացքում պատժամիջոցների մասին մի քանի տասնյակ որոշումներ է կայացրել, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հարաբերությունները լավացնելու հույսը չի կորցնում և հուսով է, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ, ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ Միացյալ Նահանգների նախագահը հաստատել էր, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայանալու են իր և Պուտինի բանակցությունները։ Չնայած գագաթնաժողովին երկու շաբաթ է մնացել, սակայն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը հանդիպում կազմակերպելու պաշտոնական առաջարկ Վաշինգտոնից դեռ չի ստացել։ Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախաձեռնողը Սպիտակ տունն է, և ըստ այդմ՝ ամերիկյան կողմը պետք է առաջինը հանդես գա նման բանակցությունների անցկացման առաջարկով։

Սակայն Մոսկվայում ակնկալում են, որ հանդիպումը տեղի կունենա, այլ հարց է, թե ինչ ձևաչափով կլինի դա՝ առանձին լիարժեք հանդիպո՞ւմ, թե՞ զուտ շփում գագաթնաժողովի շրջանակներում, դեռ հայտնի չէ։ Մոսկվան սպասողական վիճակում է։ Պուտինը հարցազրույցում ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում ռուս-ամերիկյան համագործակցության կարևորությունը։ Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առկա առևտրային հակամարտությանը, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե Մոսկվան չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, սակայն քանի որ Մոսկվայի և Պեկինի միջև այսօր ռազմավարական հարաբերություններ են, ինքն ավելի շատ համակրում է Չինաստանին։

Հարցազրույցում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ հարաբերություններին։ Նա հերթական անգամ հայտարարել է, թե վաղ է գնահատական տալ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես երկրի նախագահի, քանի որ նա դեռ նոր է ստանձնել պաշտոնը և ժամանակ է պետք։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովրդի երկու մաս են կամ բարեկամական ժողովուրդներ, և վաղ թե ուշ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվելու են։ Նա հուսով է, որ դա տեղի կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք։

«Հուսով եմ, որ նոր իշխանությունները, ունենալով ժողովրդի մեծ աջակցությունը, քայլեր կձեռնարկեն ռուս-ուկրաինական հարաբերությունները և Ուկրաինայի ներքին խնդիրները կարգավորելու համար», - ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Մոլդովայում տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով, թե Մոսկվան շարունակելու է իր աջակցությունը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին և նրա կողմնակիցներին։

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման բոլոր փուլերում այս ընթացքում մշտապես խոսվել է այն մասին, որ Արցախի բանակցային գործընթացը, թերևս միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են:

Եթե ինչ-որ պահից Ռուսաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները դառնան այն աստիճան լարված, որ դա անդրադառնա Ղարաբաղյան հակամարտությանը՝ ապա կարելի է կանխատեսել, որ Արցախի հարցում ևս իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6238 անգամ
Լրահոս
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am