ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել։
Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Արմեն Խաչատրյանը Սնանկության դատարանի դատավոր է։ Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ անդամներից Գևորգ Դանիելյանը և նախագահ Գագիկ Հարությունյանը։