Նիկոլ Փաշինյանը 650 հազար դրամ է պահանջում
Մեզ համար այս հայցն ընդհանրապես անհասկանալի էր։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը:
Թեև Ռոբերտ Քոչարյանը հայցից հրաժարվեց, միևնույն է, պատասխանող կողմը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։
«Ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է։ Կարծում եմ՝ հետագայում որպեսզի կանխվի նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք պետք է հետմահու լինենք, որ այդ հարցը լուծվի»,-շեշտեց Գյոզալյանը։
Վերջինս հայտարարեց, որ գումարը պահանջելու հիմնական նպատակն այն է, որ նման հայցեր ներկայացնողները, իսկ հայցը Գյոզալյանն անհիմն է որակում, իմանան, որ գոնե դատական ծախսերը պետք է փակեն։