Կառավարությունը 15 միլիոն դրամ տրամադրեց Քննչական կոմիտեին

ՀՀ կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։

«Նախագծով առաջարկվում է 2019 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել գումար կառավարության համապատասխան որոշումներով վերջիններիս ամրացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար»,–նշեց նա:

Աննա Վարդապետյանը շեշտեց՝ նախագծի նպատակն է ապահովել վերոնշյալ տարածքներում կոմիտեի աշխատանքների բնականոն ընթացքը։

«Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում առաջացած ոչ բարենպաստ աշխատանքային պայմանների պատճառով այս պահին անհրաժեշտություն կա պահուստային ֆոնդից Կոմիտեին հատկացնել գումար վերոհիշյալ շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման համար։ Մասնավորապես՝ 15.007.236 (տասնհինգ միլիոն յոթ հազար երկու հարյուր երեսունվեց) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքի կապիտալ հիմնանորոգման համար, 155 հազար դրամ՝ հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար։ Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ու Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժինը լինելով առանձին կառուցվածքային միավորներ, իրենց գործունեությունն իրականացնում են այլ գերատեսչություններին ամրացված վարչական շենքերի որոշակի հատվածում, որի պարագայում չի ապահովվում վերոնշյալ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը. նախատեսված չեն առանձին սենյակներ քննիչների համար, իսկ քննչական գործողությունների կոնֆիդենցիալությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր քննիչին հատկացնել առանձին աշխատասենյակ, ինպես նաև առկա չեն հատուկ կահավորված սենյակներ՝ անչափահասների հարցաքննության, իրեղեն ապացույցների պահպանման համար, արխիվ, ճանաչման սենյակ»,–հավելեց նա:

 

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am