«Հենց տես­նեն, որ մեր մի­աս­նա­կա­նու­թյու­նը խարխլ­վել է, մի վայր­կյան ան­գամ չեն վա­րա­նե­լու, որ­պես­զի մեզ հո­շո­տեն»

Որևէ տարօրինակ բան տեղի չի ունենում՝ նույն Ադրբեջանն է, որը չի փոխել իր նպատակները, իր տեսլականն ու ծրագրերը: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանային իրավիճակը սրելու փորձերին: Նշենք, որ ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ արձանագրվել էր նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ:

«Ինչ-որ պահի, այո, Ադրբեջանն իրեն զսպում էր, բայց պատճառն ամենևին իր մետեցումների վերանայումը չէր: Մենք երբևէ չպետք է կտրվենք իրականությունից: Այո, ժամանակին բարձր ենք գնահատել Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, փաստել ենք, որ սահմանի ողջ երկայնքով կտրուկ նվազել է խախտումների քանակը: Բայց սա միայն մի կողմն է: Զուգահեռաբար կրկնում էինք նաև այն, որ հակառակորդը մնացել է նույնը, և հայոց պետականության նկատմամբ իր ծրագրերն անփոփոխ են: Մենք երբևէ ակնկալիքներ չենք ունեցել, որ Ադրբեջանը կարող է վերանայել իր մոտեցումը կամ մեկ օրում փոխվել»,-ասաց Դ. Բաբայանը:

Հայաստանյան և արցախյան հատվածներում առկա ներքաղաքական մթնոլորտը որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ադրբեջանական կողմի նման վարքագծի համար: Ի պատասխան, Դ. Բաբայանը շեշտեց. «Իրենք պարզապես սպասում են այդ պահին, աղոթում են ու ուզում, որ մենք իրար միս ուտենք, և որևէ մեկը թող կասկած չունենա այդ առումով: Հենց տեսնեն, որ մեր միասնականությունը խարխլվել է, մի վայրկյան անգամ չեն վարանելու, որպեսզի մեզ հոշոտեն: Սա բոլորը պետք է լավ իմանան: Թե՛ Արցախում , թ ե՛ Հայաստանում , թ ե՛ Սփյուռքում միասնական պետք է լինենք, ինչն ամենևին չի նշանակում, որ մենք բոլորս պետք է հլու-հնազանդ լինենք, կարծիք չունենանք:

Պետք է լինի մտքերի բախում, լինեն կարծիքներ, բանավեճեր, բայց փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք չպետք է խարխլենք մեր միասնականությունը, որովհետև տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մեկ խոշոր զորավարժություն են անում, սա մեզ համար ազդակ չէ՞: Պետք է ազդակ լինի, և ամեն ինչ պետք է անենք, որ երբևիցե նրանք չկարողանան իրենց նպատակներին հասնել»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ իրավիճակը, ինչպես միշտ, վերահսկելի է. «Մեր հերոս տղաներն իրականությունից չեն կտրվել: Նրանք ամեն վայրկյան պաշտպանում են երկրի անդորրը, նրա սահմաններն ու արժանապատվությունը: Խուճապի որևէ պատճառ չկա: Հասարակությանն էլ կոչ եմ անում պահպանել սառնասրտությունը, թող իմանան, որ մենք ուժեղ ու հզոր ենք»:

դիտվել է 529 անգամ
Լրահոս
Ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա . Վահե Գրիգորյան Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարված երեխայի ուսերին ու ուզում հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան Հայկո ջան, սիրուն չի Մանկապարտեզից հետո դիվանագիտական կուրսեր, նոր միայն Ազգային ժողով Արկածախնդիրները վտանգավոր են դառնում Նիկոլ Փաշինյանի մեծ վախը.պատերազմի մեկնարկը տրված է Դատավորի երդում տալու պահից, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս. Վահե Գրիգորյան Ծանուցագիրը պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյան Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու «Վազ 21011»-ը Որպեսզի` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ Բա որ Պուտինը Քոչարյանի հետ հանդիպի.... Հայաստանը՝ նեոբոլշևիզմի ճիրաններում.Անդրանիկ Թևանյան Ինչու՞ եք փախչում տարածքների հարցից, թող Զոհրաբ Մնացականյանը խոսի Մամեդյարովի հետ տարածքներից.Արամ Գ. Սարգսյան (video) Պուտինը որ գա և անձամբ հանդիպի Քոչարյանին , էդ ժամանակ էլ Պուտինին ե՞ք կանչելու բացատրություններ տալու «Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի՞ Վահե Գրիգորյանի օգտին Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է իր լիազորությունները/տեսանյութ/ Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան, գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան. Արփինե Հովհաննիսյան Ի՞նչ է՝ պիտի ՀՔԾ-ի ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ ու կախեի պատի՞ց.Գագիկ Ծառուկյան (video) Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում երդվեց Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար Փաշինյանի «քաղաքացիական պայմանգիրը» նեոլիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով. Ռ.Թորոսյանը` Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: Թեմա՝Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել,Հասանովի գործողությունները,ապրիլյանի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում,ներքաղաքական իրողություններ և դատավարություններ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպում Հունիսի 18-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը և պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել,Հասանովի գործողությունները,ապրիլյանի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում,ներքաղաքական իրողություններ և դատավարություններ: Հունիսի 18-ին՝ ժամը 09:20-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Հունիսի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատմա-մշակութային հուշարձանների պահպանության ներկա վիճակի և ուրվագծվող մարտահրավերների շուրջ Հունիսի 18-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի և իրավաբան Էմիլ Մարկոսյանի ասուլիսը։ Թեման՝ «Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը՝ կրկին բանավեճի թեմա։ Կարծքներ և հիմնավորումներ։ Ի՞նչ անել։ Որն է ելքը»։ Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե՞ լուծարել բուհը. որո՞նք են լուծումները» թեմայով: Սամվել Կարաբեկյան՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական Միշա Թադևոսյան՝ «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Սեյրան Մարտիրոսյան՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Ներկայացուցիչ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունից Վաղը՝ հունիսի 18-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Պետեր Տուրրինիի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ: Ներկայացման սկիզբը՝ 20:00-ին Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգը ՔՊ համագումարից հետո: ՀՈՒՆԻՍԻ 18-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, թատրոնի գեղարվեստական խորհդատու Նիկոլայ Ծատուրյանի, թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի, թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղերը, առաջիկա ծրագրերը: Հունիսի 17-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Ատոմյանը և Արմեն Խաչատրյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Ռ. Քոչարյանի գործը: Դատական համակարգ, վեթինգ: Ինչպիսի՞ լրացումների կարիք ունի Քրեական օրենսգիրքը: Հարակից հարցեր»: