Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, կտրամադրվի. Տոնոյան
« Եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը։ Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց՝ նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը շեշտեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, դրանք նախարարությունում են ու կտրամադրվեն հանձնաժողովին։ Տոնոյանն ասաց, որ դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ, և տրամադրվելու է միայն հանձնաժողովին։