Դավիթ Տոնոյանը սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Այս պահին երեկվա և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»,-նշեց Տոնոյանը:
Հարցին, թե արդյոք կա՞ պատերազմի վտանգ` նախարարը վստահեցրեց` եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի: