Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին բողոքել է Հայաստանից
Դիտել նաև
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է. ՊԲ
Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ
Ադրբեջանում հայ գերիները գտնվում են արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո
Մոսկվան օգնում է ՀՀ-ին և Ադրբեջանին պայմանագիր մշակել, բայց խաղաղության համար դեռ խոչընդոտներ կան
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը բողոքել է Հայաստանից՝ հայտարարելով, որ «Երևանի վերջին հայտարարությունները, սահմանին ծավալվող իրադարձությունները և անպատասխանատու պահվածքը վնաս են հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին»:
Մամեդյարովը նշել է, որ բանակցային գործընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ հավելելով, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Արցախից և ադրբեջանցիները պետք է «վերադառնան»: