Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից. Ադրբեջանցի դիվանագետ

Ամերիկայի ձայնը գրում է.

«Սեւի ու սպիտակի միջեւ կան բազմաթիվ երանգներ», հայտարարել է Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը՝ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարության մասին հարցին: Հաջիեւի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը.

«Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես այնուամենայնիվ ամեն օր առանց որեւէ խտրականության իմ 10 տարեկան դստերը դպրոց եմ տանում եւ նա այլ փոքր աղջիկների հետ միասին դպրոց է այցելում՝ սա է Ադրբեջանի իրականությունը»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Հիքմեթ Հաջիեւը նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ այն կարգավորված չէ, Հայաստանվ մեկուսացված է մնալու.

«Խորհրդային տարիներին Հայաստանի արտաքին կոմունիկացիոն ուղիների 80 տոկոսն անցնում էր Ադրբեջանով եւ մենք կարող ենք այդ դերը կրկին խաղալ»:

Ավելին, ինչպես Վրաստանում, Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն ու հարկատուն: Արժեքը՝ մադրիդյան սկզբունքների կատարումն է, որոնք, ըստ ադրբեջանական դիվանագետի, նախատեսում են Ադրբեջանին մի քանի շրջանի վերադարձ: Ի դեպ, իր ելույթում Հիքմեթ Հաջիեւը կրկնեց բանաձեւ, որը երբեմն օգտագործվում էր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից՝ հողեր խաղաղության դիմաց.

«Հիմնականում, ո՞րն է կարգավորման փիլիսոփայությունը, այն հետեւյալն է՝ հող խաղաղության դիմաց, կամ ես կասեի՝ հող բարգավաճման դիմաց»:

Իլհամ Ալիեւի խորհրդականի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը բավարար չափով բարի կամք չի դրսեւորում, մեդալ է հանձնում, Հաջիեւի խոսքով, ադրբեջանցի զինվորին ոչնչացրած հայ զինվորականին, իսկ պաշտոնական Բաքվի կառուցողական դիրքորոշմանն արձագանքում է ղարաբաղյան կողմի հետ բանակցություններ վարելու առաջարկով.

«Սակայն, եթե դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասին, մենք անշուշտ ունենք նաեւ ԼՂ-ի ադրբեջանական համայնք, որի թիվը 80,000 մարդ է կազմում: Արդյո՞ք նրանք ունեն իրավունքներ՝ անշուշտ նրանք նույնպես մարդիկ են եւ նույնպես ունեն իրավունքներ»:

Քննարկմանը ներկա հայերը փորձում էին իրենց կողմից հստակեցնել մի շարք հարցեր: Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի խոսքով, մասնավորապես, Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի միակ պահանջը կարող է հիմնված լինել 1920-30-ական թվականների ստալինյան հակահայկական քաղաքականության վրա, որն էլ բերեց Ղարաբաղի փոխանցմանը Ադրբեջանին.

«Այնուհետեւ դուք պարտվեցիք պատերազմում, կորցրեցիք տարածքներ, որոնք ի սկզբանե ձեզ չէին պատկանում»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Արա Մարգարյանը մատնանշեց, որ իր մոտեցումներում երեք հիմնարար սկզբունքներից, պաշտոնական Բաքուն կարեւորում է միայն տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառման պահանջը, իսկ Ղարաբաղը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանը հիշեցրեց, որ քառորդ դար առաջ ստորագրված հրադադարի պայմանագրի տակ դրված է նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:

Քննարկումից հետո, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, պատմելով Նիկոլ Փաշինյանի հետ վարվող բանակցությունների մասին, Հիքմեթ Հաջիեւն ասաց, որ Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից.

«Նրանք կառուցել էին իրենց կարիերան հակամարտության վրա եւ պահպանում էին իշխանությունը հակամարտության երկարաձգման հաշվին, իսկ պարոն Փաշինյանը լրագրող է, ով հայ հասարակության այլ ոլորտից է: Հավատացած ենք նաեւ, որ նա ունի նույնքան պատրաստակամություն հակամարտության գործնական կարգավորման համար, որքան ադրբեջանական կողմը»:

Ի դեպ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն ընդգծեց իր ելույթում, որ Միացյալ Նահանգների մոտեցումը խարսխված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա.

«Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը համարում է բարձր առաջնահերթություն»:

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am