«Հրապարակ» թերթը գրում է. ««Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ:
Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։ Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։
Ընկերությանը մեղադրում են ցածրորակ աշխատանք իրականացնելու մեջ։ Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով վնաս՝ մոտ 24 միլիարդ դրամի։
Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի այլ տնօրեն է ունեցել, բայց Բեգլարյանն ինքնակամ մուծել է ընկերության փոխարեն։ Նա խոստացել է քիչ-քիչ մարել պետությանը պատճառած վնասը»։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը