Արտակարգ դեպք. «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել. հնչել է կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և, ըստ նախնական տեղեկությունների, այդ ժամանակ Nissan մակնիշի 99 DD 099 համարանիշի ավտոմեքենան վարած տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները տաք հետքերով դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաև զենքը: Հ. Աղաջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ «Սայգա» տիպի հրացանը առգրավված է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 420 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am