Ով կփոխարինի Վիտալի Բալասանյանին
Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Մեր ունեցած տեղեկություններով նրան կփոխարինի գեներալ-լենտենանտ Արշավիր Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ նա զբաղեցրել է Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարի պաշտոնը, այժմ նշանակված է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: