«Սանիթեք» ընկերությունն այլեւս ի վիճակի չէ սպասարկել Երեւանը. Հայկ Մարության
Իմ պաշտոնավարման հենց առաջին օրվանից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի վիճակի, որ իրենք կարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Վստահեցնում եմ, որ մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլեւս չի կարող սպասարկել, այսինքն այդ ունակությունը չունի սպասարկելու Երեւան քաղաքը, եւ դա բոլորս ենք տեսնում»,- ասաց Մարությանը:
Ըստ Մարությանի՝ «Սանիթեք»-ի մեքենաների քանակը, աշխատուժի թիվը, մեքենաների տեխնիկական վիճակը զրոյական է:
Նրա խոսքով՝ «Սանիթեքի» պայմանագրով նախատեսված է, որ ընկերությունը պետք է իրականացնի Երևանի աղբահանությունը, ձնմաքրումը և այլն, իսկ այդ պայմանագրի լուծումը կախված է ընկերության հետագա քայլերից: