Նոր պաշտոնանկություն է՞ սպասվում

Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Նրան տուգանելու առիթ է դարձել «Շանթ» հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցը, որտեղ բժիշկը, անդրադառնալով Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանն ու պատվաստանյութին՝ Գարդասիլին, ներկայացրել է այն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է այս միջադեպին։

Նախարարը նշել է, որ սա շատ անհեթեթ վարչական վարույթ է։

«Նույն տրամաբանությամբ ինձ էլ պետք է տուգանեին, որովհետև ես էլ եմ խոսել այդ թեմայով։ Եւ ոչ միայն ես, հարյուրավոր մարդիկ խոսել են դրա մասին թե եթերում, թե եթերից դուրս»,- ասել է նա՝ նշելով, որ իր կարծիքով սա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արված միտումնավոր քայլ է՝ հանրային առողջապահական ծրագրերի դեմ։

«Սա ինձ համար անընդունելի է, եւ երեկ տեսչական մարմնի խորհրդի ժամանակ այդ հարցը բարձրացրել եմ»,- ասել է Թորոսյանը։

Նա մասնավորեցրել է, որ թեեւ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության ենթակայության տակ չէ, սակայն տվյալ խորհրդի նախագահը Թորոսյանն է։

«Եւ դա նման միտումնավոր գործելու միակ դեպքը չէ։ Այլ դեպքեր էլ կան, տեսչական մարմնի աշխատողների կողմից տարբեր բուժհաստատություններում կիսաահաբեկման գործողություններ են տեղի ունենում, թե ինչու եք պատվաստումն անում եւ այլն։ Այդ հարցը դրել եմ խորհրդի մարմնի նիստին, եւ խորհրդի անդամներով որոշել ենք տեսչական մարմնի պետի պաշտոնավարման հարցի քննարկումը ներկայացնել վարչապետին»,- նշել է նախարարը։

Թորոսյանն ասել է, որ այսպես չի կարող շարունակվել, երբ տեսչական մարմինը հակադարձ գործողություն է կատարում քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմնին։

«Այդ հարցը շատ լուրջ է, հետեւաբար, ես պետք է ներկայացնեմ վարչապետին»,- ասել է նա։

Նշենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետը Էդգար Խուրշուդյանն է։

Հիշեցնենք, որ տուգանվելու մասին Վահե Տեր-Մինասյանը տեղեկացրել էր Ֆեյսբուքի իր էջում։

Գրառմանը հաջորդեց տեսչական մարմնի հայտարարությունն այն մասին, որ Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է վարչական իրավախախտում կատարելու հետևանքով:

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է»,- ասված էր հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ bujinfo.am

դիտվել է 1863 անգամ
Լրահոս
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am