Վահե Գրիգորյանին առաջադրելով՝ նախագահը ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որևէ կասկած չունի, որ ԱԺ-ն, ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանին կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Որովհետև այս ԱԺ-ն դակիչ համակարգ է իշխանության համար և ըստ էության, այնտեղ ԱԺ գոյություն չունի: Մինչ այս ամենը՝ ես զգուշացնում էի, որ էյֆորիայի հիման վրա ընտրություններն ի վերջո իր թերություններն է ցույց տալու, այսինքն՝ հանրությունը տեսնում է, որ ԱԺ գոյություն չունի, դա դակիչ համակարգ է կոնկրետ մեկ մարդու ձեռքին»,-ասաց քաղաքագետը:

Բոզոյանը խայտառակություն է որակում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը, թեև նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական շահարկումներից խուսափելու համար է նախագահն առաջարկել այդ թեկնածուին:

«Բայց բոլորի համար պարզ է, որ այդ թեկնածուն ակնհայտ գաղափարական կողմնորոշում ունի, ակնհայտ կողմնակալ քաղաքական տեսակետներ ունի, և այդ մարդուն կրկին առաջադրելը ուղղակիորեն ապտակ էր հանրության այն հատվածին, որը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձում է ուզուրպացնել դատական համակարգը և դրանից հետո արդեն հաստատել երկրում ամբողջատիրական համակարգ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահի ներկայացրած 5 թեկնածուների ԱԺ մեծամասնությունը մերժել էր։

Քաղաքագետը շեշտեց, թե մի կողմ է թողնում, որ այդ առաջադրումը անձնական տեսակետից ոչ արժանապատիվ քայլ էր, որովհետև նույն Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում. «Բայց փաստացի առաջադրելով՝ հանրության մոտ ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի: Եթե սա իր անձնական խնդիրն է, նաև խնդրի քաղաքական կողմը կա, ըստ որի՝ փաստացի կարելի է ասել, որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում այսօրվա իշխանությանը երկրում ավտորիտար համակարգ հաստատելու համար: Դա նշանակում է, որ ինքը հավասար պատասխանատվություն է կրելու, եթե երկրում այդ պրոցեսի ընթացքում ունենանք խիստ բացական հետևություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահն ի վերջո զիջեց իշխանություններին` նրանց նախընտրած թեկնածուին առաջադրելով, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը թույլ մարդ է, ըստ էության, ճնշումներին չդիմադրող մարդ է: Մարդկային տեսակն է այդպիսին, և ինքը չի ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ: Դա նշանակում է, որ եթե այդպիսի մարդ է, որ որևէ սկզբունք ու դիրքորոշում չունի, ապա անհասկանալի է, թե այդ մարդն ընդհանրապես ինչու է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի վերջո, կա՛մ այդ պաշտոնը պետք է ուրիշ մարդ զբաղեցնի, որն ավելի սկզբունքային դիրքորոշում կունենա, կա՛մ էլ այդ պաշտոնը դառնում է ուղղակի ավելորդ»:

Երվանդ Բոզոյանն, ամփոփելով, նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր թեկնածուին անցկացնելու համար ՍԴ դատավորի պաշտոնին: «Այլ երկրների փորձից բոլորի համար ակներև է, այսպիսի իշխանությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն գործադիրում, 70 տոկոսը օրենսդիր իշխանության իր ձեռքում է և հայտ է ներկայացնում դատական իշխանությունը վերցնելու, փաստորեն բռնատիրական համակարգի հաստատման ճանապարհին է: Եվ եթե նախագահը՝ անկախ իր անձնական արժանապատվության աստիճանից, որևէ խոչընդոտ չի հանդիսանում այս գործընթացի համար, ապա հարց է առաջնում, իսկ իր առաքելությունը ո՞րն է այս երկրում»,-եզրափակեց նա:

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու «Վազ 21011»-ը Որպեսզի` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ Բա որ Պուտինը Քոչարյանի հետ հանդիպի.... Հայաստանը՝ նեոբոլշևիզմի ճիրաններում.Անդրանիկ Թևանյան Ինչու՞ եք փախչում տարածքների հարցից, թող Զոհրաբ Մնացականյանը խոսի Մամեդյարովի հետ տարածքներից.Արամ Գ. Սարգսյան (video) Պուտինը որ գա և անձամբ հանդիպի Քոչարյանին , էդ ժամանակ էլ Պուտինին ե՞ք կանչելու բացատրություններ տալու «Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի՞ Վահե Գրիգորյանի օգտին Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է իր լիազորությունները/տեսանյութ/ Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան, գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան. Արփինե Հովհաննիսյան Ի՞նչ է՝ պիտի ՀՔԾ-ի ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ ու կախեի պատի՞ց.Գագիկ Ծառուկյան (video) Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում երդվեց Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար Փաշինյանի «քաղաքացիական պայմանգիրը» նեոլիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով. Ռ.Թորոսյանը` Փաշինյանին Սորոս պապին դուրս նետեցիք, ՔՊ վարչությունից «Բախվում էինք իրողությունների, երբ սփյուռքոմ և Հայաստանում նույն բովանդակությունը տարբեր կերպ էր մատուցվում». Փաշինյան Դիմորդներն այսօր քննություն են հանձնում մաթեմատիկայից Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում Շահումյան գյուղում Mercedes Sprinter-ը բախվել է արգելապատնեշին և հայտնվել ջրատարի մեջ. կա վիրավոր «Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել». Արմեն Աշոտյան Առավոտ շուտ ի՞նչ եք խմել, որ իրար դեմ լարված եք. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին (video) 81-ամյա կնոջից հափշտակել են շուրջ 15 հազար դոլար Դատարանը հրապարակեց որոշումը.Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի՞ Վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: Թեմա՝Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել,Հասանովի գործողությունները,ապրիլյանի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում,ներքաղաքական իրողություններ և դատավարություններ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպում Հունիսի 18-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը և պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել,Հասանովի գործողությունները,ապրիլյանի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում,ներքաղաքական իրողություններ և դատավարություններ: Հունիսի 18-ին՝ ժամը 09:20-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Հունիսի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատմա-մշակութային հուշարձանների պահպանության ներկա վիճակի և ուրվագծվող մարտահրավերների շուրջ Հունիսի 18-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի և իրավաբան Էմիլ Մարկոսյանի ասուլիսը։ Թեման՝ «Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը՝ կրկին բանավեճի թեմա։ Կարծքներ և հիմնավորումներ։ Ի՞նչ անել։ Որն է ելքը»։ Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե՞ լուծարել բուհը. որո՞նք են լուծումները» թեմայով: Սամվել Կարաբեկյան՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական Միշա Թադևոսյան՝ «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Սեյրան Մարտիրոսյան՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Ներկայացուցիչ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունից Վաղը՝ հունիսի 18-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Պետեր Տուրրինիի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ: Ներկայացման սկիզբը՝ 20:00-ին Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգը ՔՊ համագումարից հետո: ՀՈՒՆԻՍԻ 18-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, թատրոնի գեղարվեստական խորհդատու Նիկոլայ Ծատուրյանի, թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի, թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղերը, առաջիկա ծրագրերը: Հունիսի 17-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Ատոմյանը և Արմեն Խաչատրյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Ռ. Քոչարյանի գործը: Դատական համակարգ, վեթինգ: Ինչպիսի՞ լրացումների կարիք ունի Քրեական օրենսգիրքը: Հարակից հարցեր»: