Վահե Գրիգորյանին առաջադրելով՝ նախագահը ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որևէ կասկած չունի, որ ԱԺ-ն, ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանին կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Որովհետև այս ԱԺ-ն դակիչ համակարգ է իշխանության համար և ըստ էության, այնտեղ ԱԺ գոյություն չունի: Մինչ այս ամենը՝ ես զգուշացնում էի, որ էյֆորիայի հիման վրա ընտրություններն ի վերջո իր թերություններն է ցույց տալու, այսինքն՝ հանրությունը տեսնում է, որ ԱԺ գոյություն չունի, դա դակիչ համակարգ է կոնկրետ մեկ մարդու ձեռքին»,-ասաց քաղաքագետը:

Բոզոյանը խայտառակություն է որակում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը, թեև նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական շահարկումներից խուսափելու համար է նախագահն առաջարկել այդ թեկնածուին:

«Բայց բոլորի համար պարզ է, որ այդ թեկնածուն ակնհայտ գաղափարական կողմնորոշում ունի, ակնհայտ կողմնակալ քաղաքական տեսակետներ ունի, և այդ մարդուն կրկին առաջադրելը ուղղակիորեն ապտակ էր հանրության այն հատվածին, որը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձում է ուզուրպացնել դատական համակարգը և դրանից հետո արդեն հաստատել երկրում ամբողջատիրական համակարգ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահի ներկայացրած 5 թեկնածուների ԱԺ մեծամասնությունը մերժել էր։

Քաղաքագետը շեշտեց, թե մի կողմ է թողնում, որ այդ առաջադրումը անձնական տեսակետից ոչ արժանապատիվ քայլ էր, որովհետև նույն Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում. «Բայց փաստացի առաջադրելով՝ հանրության մոտ ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի: Եթե սա իր անձնական խնդիրն է, նաև խնդրի քաղաքական կողմը կա, ըստ որի՝ փաստացի կարելի է ասել, որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում այսօրվա իշխանությանը երկրում ավտորիտար համակարգ հաստատելու համար: Դա նշանակում է, որ ինքը հավասար պատասխանատվություն է կրելու, եթե երկրում այդ պրոցեսի ընթացքում ունենանք խիստ բացական հետևություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահն ի վերջո զիջեց իշխանություններին` նրանց նախընտրած թեկնածուին առաջադրելով, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը թույլ մարդ է, ըստ էության, ճնշումներին չդիմադրող մարդ է: Մարդկային տեսակն է այդպիսին, և ինքը չի ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ: Դա նշանակում է, որ եթե այդպիսի մարդ է, որ որևէ սկզբունք ու դիրքորոշում չունի, ապա անհասկանալի է, թե այդ մարդն ընդհանրապես ինչու է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի վերջո, կա՛մ այդ պաշտոնը պետք է ուրիշ մարդ զբաղեցնի, որն ավելի սկզբունքային դիրքորոշում կունենա, կա՛մ էլ այդ պաշտոնը դառնում է ուղղակի ավելորդ»:

Երվանդ Բոզոյանն, ամփոփելով, նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր թեկնածուին անցկացնելու համար ՍԴ դատավորի պաշտոնին: «Այլ երկրների փորձից բոլորի համար ակներև է, այսպիսի իշխանությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն գործադիրում, 70 տոկոսը օրենսդիր իշխանության իր ձեռքում է և հայտ է ներկայացնում դատական իշխանությունը վերցնելու, փաստորեն բռնատիրական համակարգի հաստատման ճանապարհին է: Եվ եթե նախագահը՝ անկախ իր անձնական արժանապատվության աստիճանից, որևէ խոչընդոտ չի հանդիսանում այս գործընթացի համար, ապա հարց է առաջնում, իսկ իր առաքելությունը ո՞րն է այս երկրում»,-եզրափակեց նա:

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am