Վահե Գրիգորյանին առաջադրելով՝ նախագահը ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որևէ կասկած չունի, որ ԱԺ-ն, ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանին կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Որովհետև այս ԱԺ-ն դակիչ համակարգ է իշխանության համար և ըստ էության, այնտեղ ԱԺ գոյություն չունի: Մինչ այս ամենը՝ ես զգուշացնում էի, որ էյֆորիայի հիման վրա ընտրություններն ի վերջո իր թերություններն է ցույց տալու, այսինքն՝ հանրությունը տեսնում է, որ ԱԺ գոյություն չունի, դա դակիչ համակարգ է կոնկրետ մեկ մարդու ձեռքին»,-ասաց քաղաքագետը:

Բոզոյանը խայտառակություն է որակում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը, թեև նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական շահարկումներից խուսափելու համար է նախագահն առաջարկել այդ թեկնածուին:

«Բայց բոլորի համար պարզ է, որ այդ թեկնածուն ակնհայտ գաղափարական կողմնորոշում ունի, ակնհայտ կողմնակալ քաղաքական տեսակետներ ունի, և այդ մարդուն կրկին առաջադրելը ուղղակիորեն ապտակ էր հանրության այն հատվածին, որը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձում է ուզուրպացնել դատական համակարգը և դրանից հետո արդեն հաստատել երկրում ամբողջատիրական համակարգ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահի ներկայացրած 5 թեկնածուների ԱԺ մեծամասնությունը մերժել էր։

Քաղաքագետը շեշտեց, թե մի կողմ է թողնում, որ այդ առաջադրումը անձնական տեսակետից ոչ արժանապատիվ քայլ էր, որովհետև նույն Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում. «Բայց փաստացի առաջադրելով՝ հանրության մոտ ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի: Եթե սա իր անձնական խնդիրն է, նաև խնդրի քաղաքական կողմը կա, ըստ որի՝ փաստացի կարելի է ասել, որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում այսօրվա իշխանությանը երկրում ավտորիտար համակարգ հաստատելու համար: Դա նշանակում է, որ ինքը հավասար պատասխանատվություն է կրելու, եթե երկրում այդ պրոցեսի ընթացքում ունենանք խիստ բացական հետևություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահն ի վերջո զիջեց իշխանություններին` նրանց նախընտրած թեկնածուին առաջադրելով, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը թույլ մարդ է, ըստ էության, ճնշումներին չդիմադրող մարդ է: Մարդկային տեսակն է այդպիսին, և ինքը չի ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ: Դա նշանակում է, որ եթե այդպիսի մարդ է, որ որևէ սկզբունք ու դիրքորոշում չունի, ապա անհասկանալի է, թե այդ մարդն ընդհանրապես ինչու է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի վերջո, կա՛մ այդ պաշտոնը պետք է ուրիշ մարդ զբաղեցնի, որն ավելի սկզբունքային դիրքորոշում կունենա, կա՛մ էլ այդ պաշտոնը դառնում է ուղղակի ավելորդ»:

Երվանդ Բոզոյանն, ամփոփելով, նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր թեկնածուին անցկացնելու համար ՍԴ դատավորի պաշտոնին: «Այլ երկրների փորձից բոլորի համար ակներև է, այսպիսի իշխանությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն գործադիրում, 70 տոկոսը օրենսդիր իշխանության իր ձեռքում է և հայտ է ներկայացնում դատական իշխանությունը վերցնելու, փաստորեն բռնատիրական համակարգի հաստատման ճանապարհին է: Եվ եթե նախագահը՝ անկախ իր անձնական արժանապատվության աստիճանից, որևէ խոչընդոտ չի հանդիսանում այս գործընթացի համար, ապա հարց է առաջնում, իսկ իր առաքելությունը ո՞րն է այս երկրում»,-եզրափակեց նա:

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am