Նախարարը՝ «կռուտիտի» ժանրում. Կառավարությունը չի՞ տարբերում տարեկան ծրագիրը 5-ամյա ծրագրից

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 14-ին ԱԺ-ն ընդունել է կառավարության 5-ամյա ծրագիրը, սակայն տարեկան միջոցառումների ծրագիր առայսօր չի ընդունվել։ Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ըստ տարիների հաստատում է 5-ամյա ծրագրում նախանշված ծրագրերի ու միջոցառումների առաջնահերթությունները և տարեկան կտրվածքով ծրագիրը զետեղում կառավարության կայքում, որտեղ բոլոր թվականներինը կա՝ սկսած 2000-ից, բացի 2019-ից, ընդ որում՝ փաստաթուղթն ընդունվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին կեսին։

Երեկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ուշանում, ե՞րբ է ընդունվելու 2019 թ․ տարեկան միջոցառումների ծրագիրը։ Նա սկսեց համոզել, որ մայիսի 16-ին ընդունվել է, բայց միասին կայքում նայեցինք և պարզեցինք, որ միայն հնգամյա միջոցառումների ծրագիրն է առկա։ Հետո «կռուտիտի» ժանրում նախարարը սկսեց համոզել, որ տարբերություն չկա դրանց միջև՝ 5-ամյա ծրագիրը բաշխվում է տարիների վրա, սակայն նախկինում և՛ 5-ամյա ծրագիր էր ընդունվում, և՛ յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին։

Կա՛մ գործ ունենք կառավարության անփութության հետ, կա՛մ կառավարությունը չի տարբերում տարեկան ծրագիրը 5-ամյա ծրագրից, կա՛մ էլ նպատակն այն է, որ տարեվերջին չմեղադրենք այս կամ այն կետը չկատարելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 477 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am