Օրվա կադր․ «Ո՛չ քաղաքական հետապնդմանը»
Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:
Նիստին զուգահեռ՝ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։
Նրանք նաև մեծ պաստառ են պարզել Վերաքննիչ քրեական դատարանի դիմացի բնակելի շենքի տանիքից՝ «Ո՛չ քաղաքական հետապնդմանը գրառմամբ»։
Zham.am