«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում». Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն կիսվել է Արցախում արված լուսանկարներով՝ նշելով, որ վերջին օրերի այցելությունն ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:
«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:
Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որեւէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»,- Ինստագրամում գրել է երգչուհին։