«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Ադրբեջանից լոլիկի ներկրումը Ռուսաստան
minval.az-ի փոխանցմամաբ, ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Ստավրոպոլի երկրամասի և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության հարցերով վարչությունն արգելել է Ադրբեջանից 36,5 տոննա լոլիկի ներկրումը Ռուսաստան, քանի որ ստուգման ժամանակ լոլիկի երկու խմբաքանակներում հայտնաբերվել է կարանտինային օբյեկտ՝ լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absohuta (Povolny):
Ապրանքը վերադարձվել է ուղարկող երկրին: