«Մենք ֆուտբոլային ինքնասպանություն գործեցինք»․ Անգելոս Անաստաստիադիս
«Մենք ֆուտբոլային ինքնասպանություն գործեցինք՝ սարսափելի սխալներ թույլ տալով, որոնց պատճառով մրցակիցը երեք գոլեր խփեց: Չեմ կարող բացատրել այս ամենը:
Իտալիայի հետ մենք իսկապես վատ խաղացինք, բայց այսօր արդյունքն արդար չէ: Սա սարսափելի, վատ ու դառն արդյունք է, բայց, միևնույն է, չենք հանձնվի: Մյուս խաղերում 18 միավոր վաստակելու հնարավորություն ունենք: Կհասնենք մեր նպատակին»,-Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան (2։3) հանդիպումից հետո Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստաստիադիսն ամփոփել է իր թիմի խաղը: