«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը, կարծում եմ, հայտնի է բոլորին»,- այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքներին։

Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որը, ըստ նրա՝ նույնիսկ նկատել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգին, և Բուլղարիայի նախագահի ելույթին հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նույնիսկ ստիպված եղան ասել, որ տնտեսական ֆորումի ընթացքում դատական վատ համակարգի մասին ելույթը բավարար չէ, և, որ ակնկալվում էր, պետք էր, որպեսզի երկրի առաջին դեմքը պատմեր այն մասին, թե ինչ տնտեսական պրոյեկտներ են սպասվում ներդրողներին Հայաստանում։


Նրա գնահատմամբ՝ մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, և տնտեսական պրոյեկտներ չկան, դրանք չկան նույնիսկ թղթի վրա, և դա այս կառավարության գլխավոր թերությունն է։


«Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր, որպեսզի գոնե գաղափարները հրապարակվեին։ Տնտեսական ֆորումի ընթացքում չներկայացվեցին տնտեսական պրոյեկտներ, ինչը խոսում է այն մասին, որ դրանք չկան։ Կարելի է արդարացիորեն հպարտանալ նրանով, որ 20 հազար մարդ մեկ տարվա ընթացքում վերադարձել է Հայաստան, բայց դա անպատասխանատու ուրախություն է, քանի որ բավարար չէ պարզապես վերադառնալ, այդ մարդիկ պետք է վաստակեն, ուստի պետք է աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվել այս տարվա ընթացքում»,- նկատեց Կոլերովը։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ Կոլերովն ասաց․

«Տնտեսական հեղափոխություն արեք, բայց մարդկանց, ովքեր վերադառնում են Հայաստան, հարկավոր են աշխատատեղեր, նրանք պետք է գումար վաստակեն, հեղափոխությունը հիանալի է, դրոշակներով գնացինք այս ու այն կողմ, վերադարձանք տուն, հաց չկա։ Ի՞նչ այլ կարծիք կարող է լինել այստեղ։ Սա համար մեկ խնդիրն է Փաշինյանի կառավարության համար։ Ի՞նչ անել տնտեսական զարգացման հետ, ի՞նչ պրոյեկտներ, ի՞նչ աշխատատեղեր ստեղծել»։

Խոսելով հայ-ռուսական բարձր մակարդակի գազային բանակցությունների մասին՝ Կոլերովը նշեց, որ գազը, ի տարբերություն նավթի՝ բորսային ապրանք չէ, բայց գազի գները կրում են տարածաշրջանային բնույթ, ուստի, բնականաբար, քաղաքական գործոնը մեծ է։ Բացի դրանից, նրա խոսքով՝ կա այնպիսի գործիք, ինչպիսին զեղչն է։

«Վերջերս «Գազպրոմն» ուկրաինական քաղաքական գործիչների հետ խոսելիս կրկին հաստատեց, որ պատրաստ է զեղչ տրամադրել։ Այնպես որ, իհարկե, գազի գներն արտահայտում են ընդհանուր տնտեսական և քաղաքական մթնոլորտը, դա թաքցնելն անիմաստ է։ Հարցը միայն մեկն է՝ պարզել «Գազպրոմ Արմենիայի» կառավարման կառուցվածքը և այն, թե կարո՞ղ է արդյոք «Գազպրոմն» ուղիղ կերպով կառավարել այդ կազմակերպությունը, թե՞ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, ով հանդիսանում է հավելյալ շահառու։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ինքը պետք է այս հարցը լուծի։ Սա սպառողական ոլորտ է, սպառում է, ծախսեր են, իսկ շահույթները որտե՞ղ են, աշխատատեղերը և շահույթները որտե՞ղ են։ Սկզբից գործում էր Սահակաշվիլու գաղափարը՝ բոլորին ունեզրկել, տուգանել։ Իսկ հետո պարզվում է, որ Սահակաշվիլիի տուգանքները հրապուրիչ են, բայց տնտեսական խնդիր չեն լուծում»,- ասաց Կոլերովը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի առաջարկած գազային բանակցային ֆորմատն իրականացվի նաև Հայաստանի դեպքում, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ հարցն այն է, որ բանակցություն վարել կարելի է նույնիսկ «ամսագրի նկարի հետ», բայց դա արդյունք չի տա։

«Կարելի է բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, բայց դրանք ապարդյուն կլինեն, քանի որ ընդդիմությունը չի ղեկավարում Ուկրաինայի նավթագազային ոլորտը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսեյ Միլլերն ասել էր, որ «Գազպրոմը» կարող է բանակցել ուկրաինական ընդդիմության հետ։

Հարցին, թե ո՞րն է ներկայումս գլխավոր քաղաքական խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց, որ գլխավոր քաղաքական խնդիրը հայտնի է՝ քաղաքական մոտիվացված արդարադատություն։ «Սկզբում սկսեցին Քոչարյանին նստեցնել մտացածին մեղադրանքով, հետո հասկացան, որ նախ պետք էր անցումային արդարադատություն իրականացնել, իսկ անցումային արդարադատությունը բոլշևիկյան արտակարգ կոմիտեն է, ուզես այստեղ արդարադատություն անել՝ կանես, ոչ՝ ոչ։ Խաղի կայուն կանոնների բացակայությունը հարմար է հեղափոխական իշխանությանը։ Նա իր դիկտատուրան է իրականացնելու այս արդարադատության միջոցով։ Սա է գլխավոր քաղաքական խոչընդոտը»,- իր տեսակետը հայտնեց Կոլերովը։

Սակայն, ըստ նրա՝ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի համաձայնության կգան կողմերը, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործացությունը շարունակվում է, ուստի չենք կարող իմանալ, թե այս հարցում ինչ կլինի։

«Զգացողություն ունեմ, որ այն, ինչ ՌԴ-ն անում է՝ գործընկերության ոգուց ելնելով, իսկ Հայաստանն ընկալում է, որ Ռուսաստանը պարտք է, դա ինձ դուր չի գալիս։ Ռուսաստանը չպե՛տք է։ Ավելին՝ ինձ թվում է, որ երբ պատրաստ լինի Գյումրիի օդանավակայանը, ապա Գյումրիում ռուսական ռազմաբազան խանգարելու է ինքնաթիռներին թռիչքներ անել»,- ասաց նա։

դիտվել է 1614 անգամ
Լրահոս
Արցախյան խաղաքարտի գաղտնազերծում՝ ամերիկյան ձևով Թանկ «վաճառվելու» արվեստը Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Բրայզայի հայտարարությունը վկայում է, որ և՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես վարչապետ․ Անդրանիկ Թևանյան 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Կոտայքի մարզում «Ահավոր վրդովված եմ... Պարոն գեղցիապետ, ինչի՞ց եք տենց վախենում». Լուսինե Հարոյան Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց «Ռոմա»-ի կազմում. video Սպանության փորձ, թե ավազակային հարձակում. ինչ է տեղի ունեցել իրականում Բախվել են Toyota Vitz-ն ու Ford Transit-ը Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցային համալիրի մոտ 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է. տեսանյութ Ոստիկանները պարզել են Լեհվազ համայնքի անտառում բռնկված հրդեհի պատճառը (տեսանյութ) Երևանի երկնքում նկատվել են «տարօրինակ» լույսեր (տեսանյութ) Վարչապետ Փաշինյանի համար կարծես նախկինում կատարված ամեն բան հերքելի է. Արմեն Դարբինյան Չեմ կարող հանդուրժել իմ անունից ուսանողներին մանիպուլացնելու նենգ փորձերը. Ռուբեն Հայրապետյան Դե ինչ,հարգելիներս, թեւակոխեցինք մանիպուլյացիոն նոր փուլ. Արման Աբովյան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը լավագույնս կարտացոլի երկրում տիրող իրական քաղաքական պատկերը Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը (լուսանկար) Իշխանությունը ստոր կեղծիքների է դիմել այս ողջ ընթացքում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Իրավապահ մարմին ահազանգելն ու մեղադրական ապացույց հավաքելու լիազորություն ունենալը բացարձակ տարբեր բաներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը: Թեման՝ Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Արդեն 20 տարի Հայաստանը օզոնային շերտի վերականգնման ճանապարհին: Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»: Սեպտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Արմեն Վարդանյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին, մասնավորապես թե Ամուլսարի հարցն ու դրա լուծումն ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ իշխանության համար: Սեպտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի նուն օրը Ադրբեջանում մեկնարկող լայնամասշտաբ զորավարժությունների մասին, կանդրադառնա Արցախա-ադրբեջանական սահմանին մոտ կրառվող օդուժին եւ 10.000 զինծառայողի ներգրավվածությանը: Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեւական ժամանակ կիրառվող անօրինականություններն ու խոշտանգումները. փաստաբանը նոր տեղեկություններ կներկայացնի: Սեպտեմբերի 14-ին,ժամը 12-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրերն են՝ փաստաբան, Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը և աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Թեմա՝ Ամուլսար.առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են հանքի շահագործումը, որոնք են? հակազդող քայլերըՀասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21 Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին,,Արարատ Հյուրանոց 2 հարկ Արցախ,,մամուլի ակումբի հյուրն ե »Արցախ մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը կխոսի Իմ դեմ հարուցվել է քրեական գօրծ, քաղաքական հետապնդում։ Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա հրապարակված տնտեսական վերջին ցուցանիշների եւ եղած սոցիալ-տնտեսական իրական պատկերին: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը կխոսի Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման մասին, կանդրադառնա թե ինչ և ինչպես է փոխվելու վարորդների համար: Սեպտեմբերի 13-ին,ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա՝կներկայացնի,թե ինչ միջադեպ է տեղի ունեցել երեկ դատարանի բակում,մանրամասներ կհայտնի Շենգավիթի ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ: