ԱՄՆ-ի առաջին հարվածը՝ Հայաստանի հարևան երկրին

Չնայած Վաշինգտոնի տված վերջնագրերին ու հնարավոր պատժամիջոցներին՝ Անկարան պնդում է՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության միջոցներից հրաժարվելու միտք չունի: Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչև հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», - ըստ «Ազատության» պնդել էր՝ Պենտագոնի ղեկավարը: Ի պատասխան, Թուրքիայի ռազմական արդյունաբերության գծով գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը երեկ հայտարարել է՝ Անկարան բազմիցս փորձել է Վաշինգտոնի հետ քննարկել խնդիրը, Ամերիկան, սակայն, չի ընդառաջել:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները, եթե դրանք կապված են Թուրքիայում S-400-ների տեղակայման հետ, սակայն նրանք որևէ քայլ չարեցին տեխնիկական թիմ ձևավորելու և այդ հարցերը քննարկելու համար», - ասել է Դեմիրը:

Թուրքիայի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել էր, որ Անկարան պատասխան նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավարին, մանրամասները, սակայն, չէր հրապարակել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է՝ ռուսների հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ: «Մենք արդեն գծել ենք S-400 համակարգերի մատակարարման ճանապարհային քարտեզը և համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, ամեն ինչ ավարտված է: Նրանք, ովքեր ուզում կամ առաջարկում են մեզ հրաժարվել գործարքից, իրականում մեզ լավ չեն ճանաչում», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Պենտագոնը, իր հերթին, անցած շաբաթ Անկարա ուղարկած նամակով զգուշացրել էր՝ եթե ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը որոշումը չփոխի, դուրս կմնա ամերիկյան F-35 -կործանիչների ծրագրից: «Մենք այլևս չենք վերապատրաստի թուրք օդաչուներին, այս պահին Ամերիկայում վերապատրաստում անցնողներն էլ կվերադառնան հայրենիք, քանի որ նրանց անհրաժեշտ չէ հավելյալ հմտությունների տիրապետել», - գրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, ընդգծելով՝ երկկողմ հարաբերություններից բացի այդ գործարքը սպառնում է նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, վնասում է Թուրքիայի տնտեսությանն ու մեծացնում այդ երկրի կախվածությունը Ռուսաստանից:

Օր-օրի սրվող այս տարաձայնությունների ֆոնին երկու երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են դեմ առ դեմ բանակցությունների: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, հունիսի 26-27-ը Հուլուսի Աքարն ու Պատրիկ Շանահանը կհանդիպեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ահա, ԱՄՆ-ն ի պատասխան առաջին կոնկրետ քայլերն է կատարում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ, որը, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, չի հրաժարվում ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից: Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, իսկ ռազմական ղեկավարությունը դադարեցրել է թուրք օդաչուների ու հրահանգիչների ուսուցումը, որոնք ԱՄՆ էին ժամանել F-35 ռազմական օդանավերի կառավարումը սովորելու նպատակով: Նրանց համար փակվել է նաև օդանավերի տեխնիկական ինֆորմացիան:

Foreign Policy ամսագիրը գրում է, որ Արիզոնայի ավիաբազայում վերապատրաստվելու նպատակով 4 թուրք ռազմական օդաչու և 2 հրահանգիչ կա: Վաշինգտոնն Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը:

Եթե Թուրքիան չհրաժարվի այս գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և կդադարեցվեն այդ գործարքի հետ կապված հարակից ծրագրերը: Ըստ Foreign Policy-ի, Պենտագոնն արդեն նախնական բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ՝ F-35-ի համար Թուրքիայի նախապես վճարված գումարը՝ կանխավճարը, վերադարձնելու համար:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը երեկ ընդունել է մայիսից Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձևը, որը Թուրքիային կոչ է անում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, բանաձևում նշված է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելը կխարխլի ԱՄՆ-ի գլխավորած տրանսատլանտյան պաշտպանական դաշինքը: Անկարան այսօր արձագանքել է Կոնգրեսին՝ հայտարարելով, թե ընդունված բանաձևը անընդունելի սպառնալիք է Թուրքիային:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե բանաձևն անարդարացի ու անհիմն մեղադրանք է պարունակում Թուրքիայի արտաքին քաղաքականության և արդարադատության համակարգի վերաբերյալ. «Անընդունելի է որոշումներ ընդունել, որոնք չեն նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանը, շարունակում են խոսել սպառնալիքների ու պատժամիջոցների լեզվով և սահմանում են արհեստական ժամկետներ»:

Կոնգրեսի երեկվա քննարկումներին Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ասել է. - «Արտաքին հարաբերություններում մենք սա հազվադեպ ենք տեսնում, բայց սա սև-սպիտակ հարց է: Երրորդ տարբերակ չկա: Կա՛մ պարոն Էրդողանը չեղարկում է Ռուսաստանի հետ գործարքը, կա՛մ՝ ոչ: Թուրքիան չի կարող միաժամանակ ռուսական սպառազինություն և ամերիկյան F-35 ունենալ», - ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10398 անգամ
Լրահոս
Գնում ա մեր ժողովրդի հաշվին աշխարհ տեսնելու… «Չեմ կարող մեկնաբանել». Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի մասին Ամենաինտրիգայինը. Ովքեր են կազմում վեթինգի հայեցակարգը Ինչքան ուզում եք «բլոկ» արեք` մոլախոտի պես բազմանում են Ռուսական կողմը «ատչոտ» կպահանջի Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները Նոր փոփոխություն. ԱԺ նախագահը իրավունք կունենա մասնակցելու ԱԽ նիստերին Այն քայլը, որն ադրբեջանական կողմն է անում, շատ տրամաբանական է և ուժեղ. Տարասով Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում Բոյկոտո՞ւմ են. Իրանը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին Նոր զարգացումներ կլինեն «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը. Վեթինգից առաջ ուժի դրսեւորման հերթական ցույցն է լինելու Արցախում խժդժություններ են սպասվում Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը Սորոսի ձեռքերը հասնում են Ռուսաստան.դա մեզ համար ուղղակի աղետալի հետևանքներ կունենա . Սասուն Սարիբեկյան Միացյալ նահանգներն իր քաղաքացիներին զգուշացրել է Հայաստանում գոյություն ունեցող ահաբեկիչների մասին.Սորոսի կործանարար ծրագիրը կգործի՞ Սորոսի ազդեցության կատաստրոֆիկ հետևանքները Հայաստանի համար.կհասնեն նաև Սյունիք և Արցախ. Սասուն Սարիբեկյան Իսկ ռուսներն Ալիևի համար են աշխատում Հերթը հասավ «հներից» ևս մեկի Հասել ենք, իջեք, պարոն Վանեցյան Հրանուշ Խառատյան. «ՄԱԿ-ում պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը» Ցիպրասը՝ Էրդողանին. «Հունաստանի և Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու» Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը. armeniasputnik.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը : Թեմա`կայացավ ավագանու վերջին նիստը. Ամփոփում, իրականացված ծրագրեր, որքանով են իրենց նպատակին ծառայել ներկայացված առաջարկները, խնդիրների լուծում Հունիսի 27-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ, Նոր Հայաստան շարժման նախաձեռնող Գրիշա Վիրաբյանը: Թեմա` ինչ ակցիաներ են նախապատրաստվում իրականացնել, իշխանության քայլերը, կտրուկ և կատեգորիկ գործողությունները (Արցախ, սյունիք) Հունիսի 27-ին, ժամը 13:00-ին Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1/2 Գյումրի) «Մեդիա կենտրոնը» կազմակերպում է քննարկում «Անցումային արդարադատություն. Իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով: Բանախոսներն են՝ Սեյրան Մարտիրոսյան, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար, Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար, Հայկուհի Հարությունյան, «Իրավուն... Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով: 2019 թվականի հունիսի 26-ին, 28-ին երեսուներեք տարի հետո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա օպերայի երկրորդ ծնունդը: https://tv9.am/news/news/8072?fbclid=IwAR1EoWl64gFqduAC-xVE-e1FujMaVqfTZfobfopGjKvhKQWnWDAMlVu64DU Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»: Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ բանախոսները չեն կարողանում ստանալ տարկետ... Հունիսի 26-ին ժամը 12:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում գործող որոշ մետաղական թափոն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների ասուլիսը։ Թեման՝ «ԱՀԱԶԱՆԳ - Տասնյակ մետաղական թափոններ վերամշակող ընկերություններ 2 ամիս է ինչ չեն կարողանում կանոնավոր գործունեություն ծավալել, ինչու, ում են խանգարում, պատճառները, ինչ են պատրաստվում անել այսուհետ կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները»: Բանախոսներն... Հունիսի 26-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատա... Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությունը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը. Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը. Արցախի անվտանգությունը: