Տղամարդը հրկիզել է կնոջ ադրբեջանցի սիրեցյալին (լուսանկարներ)
Հունիսի 9-ին ՌԴ Սամարսկի մարզի Ալկինո քաղաքի մայրուղիում ոստիկանությունը հայտնաբերել է Գազել մակնիշի մեքենա, իսկ ներսում՝ հրկիզված տղամարդու դի: Հետաքննությունից պարզ է դարձել, որ սպանվածը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Գյանջա Ահմեդ Էլմիր Ջաֆարին է, ծնված 1989 թվականին:
Սպանվածը սիրային հարաբերությունների մեջ է եղել ամուսնացած կնոջ հետ, որի մասին իմացել է ամուսինը, ավտոմեքենայով տարել է տղամարդուն մայրուղի և հրկիզել: