Վոլգայում հայ պատանի է խեղդվել
«Комсомольская правда. Самара» կայքի հաղորդմամբ` ՌԴ Սամարա քաղաքում նախօրեին խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա տղա:
Ինչպես նշվում է` նա ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի, ինչպես նաև նրա 14-ամյա զարմիկի հետ հանգստանալիս է եղել Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում: Տիգրանը նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է խեղդվել, այնուհետև օգնության է հասել Ալեքսանդրը: Երբ տղային հանել են ափ, Տիգրանը հետ է ընկել ու նույնպես սկսել է խեղդվել: Նրան չի հաջողվել փրկել