Պուտինի «բոնուսները»՝ Փաշինյանին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հանդիպումը կառուցողական է անցել:

«Ես տեղեկատվություն ունեմ, որ հանդիպումը շատ կառուցողական է անցել: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Վարչապետն այդ հանդիպմանը գնահատական տվել է: Իմ ընկալումն այնպիսին է, որ այս կոնտակտը ևս մեկ քար էր՝ ուղղված մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական երկխոսություն կառուցելուն», - ասել է դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», այսօր ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը:
Վերջինս ընդգծել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան», -նշել է դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը ընդգծել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա:
Ռուսական զինտեխնիկայի, գազի գնի, այժմ էլ՝ Պուտինի հնարավոր այցի մասին հայտարարություններով Հայաստանի իշխանությունները հնարավորություն են ստանում ցույց տալու Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության նոտաներ ձեռքբերելու միտումները, ինչը, բավական պակասում էր այս իշխանությանը:

Ռուսաստանը կարող է Փաշինյանին տալ այն ամենն, ինչը ցանկանում է նա այս փուլում: Հարցը նրանում է, թե՝ ինչի՞ դիմաց...

Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ուղղակիորեն կարող են անդրադառնալ՝ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վրա: Հաշվի առնելով վերջին մեկ տարում Ռուսաստանից՝ ռուս փորձագետների, քաղաքական մեկնաբանների, քաղաքական որոշ գործիչների ակնարկները մեր տարածաշրջանի համար պայքար է ընթանում, որն անգամ տեսանելի չէ մեր հասարակությանը:

Բանն այն է, որ Ռուսաստանն իր ազդեցությունը պահպանելու հարցում կարող է նույնիսկ «բոնուսներ» էլ տալ Փաշինյանի իշխանությանը: Ի՞նչ տեսքով, հանուն ինչի՞ և ինչպե՞ս՝ ցույց կտա ժամանակը:

Թամար Բագրատունի

դիտվել է 2586 անգամ
Լրահոս
Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am