Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են Արցախում հարձակման

Նախիջևանում այսօր ամփոփվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքները մեկնարկել են հունիսի 7-ին և ավարտվում են այսօր:

«Անսասան եղբայրություն 2019» զորավարժություններին անձամբ հետևելու նպատակով նախօրեին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ադրբեջանցի պաշտոնակից Զաքար Հասանովի հետ հանդիպմանը նա բարձր է գնահատել համատեղ այդ վարժանքները, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Ըստ այդ հաղորդագրությունների՝ Հասանովն իր հերթին կարևորել է Անկարայի հետ ռազմական համագործակցությունը ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում: «Ադրբեջանի ռազմական ներուժի ամրապնդման համար, որն էլ հանդիսանում է տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական գործոնը», - կարծիք է հայտնել Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի և Ադրբեջանի բանակի համատեղ այս զորավարժությունների նպատակը, ըստ պաշտոնական աղբյուրների, համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործումն է: Վարժանքների ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ են իրականացրել:

Նկատենք, որ սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղբայրական երկու երկրների համատեղ երկրորդ զորավարժություններն են: «Անսասան եղբայրություն 2019» վարժանքներն անցկացվում են Հայաստանի հետ սահմանակից Նախիջևանում, որտեղ, հիշեցնենք, Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ՝ հայկական զինուժից հազարավոր հեկտարներ են ազատագրել: Պաշտոնական Բաքուն մասնավորապես հայտարարել էր, թե Նախիջևանում ազատագրել է շուրջ 11 հազար հեկտար տարածք, որտեղ տեղակայել է նոր դիրքեր, ինչը հայկական կողմը կտրականապես հերքել է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնել բացառապես իրենց տարածքում:

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին էլ անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվեցին մարտական հրաձգությամբ: Զորավարժությունների նպատակն էր՝ համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը: Զորավարժությունների մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված էին զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Այսպիսով, երկու ամսում երկու թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացին: Նպատակը պարզ է՝ հայկական կողմին եւ միջազգային հանրությանը համապատասխան արցախյան մեսիջներ ուղղել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 14860 անգամ
Լրահոս
«Արդարադատության» անցումային «Կինդեռ սյուրպրիզը». Փաշինյանի սրտի նախարարը Գնում ա մեր ժողովրդի հաշվին աշխարհ տեսնելու… «Չեմ կարող մեկնաբանել». Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի մասին Ամենաինտրիգայինը. Ովքեր են կազմում վեթինգի հայեցակարգը Ինչքան ուզում եք «բլոկ» արեք` մոլախոտի պես բազմանում են Ռուսական կողմը «ատչոտ» կպահանջի Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները Նոր փոփոխություն. ԱԺ նախագահը իրավունք կունենա մասնակցելու ԱԽ նիստերին Այն քայլը, որն ադրբեջանական կողմն է անում, շատ տրամաբանական է և ուժեղ. Տարասով Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում Բոյկոտո՞ւմ են. Իրանը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին Նոր զարգացումներ կլինեն «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը. Վեթինգից առաջ ուժի դրսեւորման հերթական ցույցն է լինելու Արցախում խժդժություններ են սպասվում Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը Սորոսի ձեռքերը հասնում են Ռուսաստան.դա մեզ համար ուղղակի աղետալի հետևանքներ կունենա . Սասուն Սարիբեկյան Միացյալ նահանգներն իր քաղաքացիներին զգուշացրել է Հայաստանում գոյություն ունեցող ահաբեկիչների մասին.Սորոսի կործանարար ծրագիրը կգործի՞ Սորոսի ազդեցության կատաստրոֆիկ հետևանքները Հայաստանի համար.կհասնեն նաև Սյունիք և Արցախ. Սասուն Սարիբեկյան Իսկ ռուսներն Ալիևի համար են աշխատում Հերթը հասավ «հներից» ևս մեկի Հասել ենք, իջեք, պարոն Վանեցյան Հրանուշ Խառատյան. «ՄԱԿ-ում պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը» Ցիպրասը՝ Էրդողանին. «Հունաստանի և Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը : Թեմա`կայացավ ավագանու վերջին նիստը. Ամփոփում, իրականացված ծրագրեր, որքանով են իրենց նպատակին ծառայել ներկայացված առաջարկները, խնդիրների լուծում Հունիսի 27-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ, Նոր Հայաստան շարժման նախաձեռնող Գրիշա Վիրաբյանը: Թեմա` ինչ ակցիաներ են նախապատրաստվում իրականացնել, իշխանության քայլերը, կտրուկ և կատեգորիկ գործողությունները (Արցախ, սյունիք) Հունիսի 27-ին, ժամը 13:00-ին Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1/2 Գյումրի) «Մեդիա կենտրոնը» կազմակերպում է քննարկում «Անցումային արդարադատություն. Իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով: Բանախոսներն են՝ Սեյրան Մարտիրոսյան, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար, Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար, Հայկուհի Հարությունյան, «Իրավուն... Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով: 2019 թվականի հունիսի 26-ին, 28-ին երեսուներեք տարի հետո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա օպերայի երկրորդ ծնունդը: https://tv9.am/news/news/8072?fbclid=IwAR1EoWl64gFqduAC-xVE-e1FujMaVqfTZfobfopGjKvhKQWnWDAMlVu64DU Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»: Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ բանախոսները չեն կարողանում ստանալ տարկետ... Հունիսի 26-ին ժամը 12:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում գործող որոշ մետաղական թափոն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների ասուլիսը։ Թեման՝ «ԱՀԱԶԱՆԳ - Տասնյակ մետաղական թափոններ վերամշակող ընկերություններ 2 ամիս է ինչ չեն կարողանում կանոնավոր գործունեություն ծավալել, ինչու, ում են խանգարում, պատճառները, ինչ են պատրաստվում անել այսուհետ կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները»: Բանախոսներն... Հունիսի 26-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատա... Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությունը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը. Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը. Արցախի անվտանգությունը: