Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են Արցախում հարձակման

Նախիջևանում այսօր ամփոփվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքները մեկնարկել են հունիսի 7-ին և ավարտվում են այսօր:

«Անսասան եղբայրություն 2019» զորավարժություններին անձամբ հետևելու նպատակով նախօրեին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ադրբեջանցի պաշտոնակից Զաքար Հասանովի հետ հանդիպմանը նա բարձր է գնահատել համատեղ այդ վարժանքները, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Ըստ այդ հաղորդագրությունների՝ Հասանովն իր հերթին կարևորել է Անկարայի հետ ռազմական համագործակցությունը ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում: «Ադրբեջանի ռազմական ներուժի ամրապնդման համար, որն էլ հանդիսանում է տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական գործոնը», - կարծիք է հայտնել Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի և Ադրբեջանի բանակի համատեղ այս զորավարժությունների նպատակը, ըստ պաշտոնական աղբյուրների, համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործումն է: Վարժանքների ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ են իրականացրել:

Նկատենք, որ սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղբայրական երկու երկրների համատեղ երկրորդ զորավարժություններն են: «Անսասան եղբայրություն 2019» վարժանքներն անցկացվում են Հայաստանի հետ սահմանակից Նախիջևանում, որտեղ, հիշեցնենք, Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ՝ հայկական զինուժից հազարավոր հեկտարներ են ազատագրել: Պաշտոնական Բաքուն մասնավորապես հայտարարել էր, թե Նախիջևանում ազատագրել է շուրջ 11 հազար հեկտար տարածք, որտեղ տեղակայել է նոր դիրքեր, ինչը հայկական կողմը կտրականապես հերքել է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնել բացառապես իրենց տարածքում:

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին էլ անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվեցին մարտական հրաձգությամբ: Զորավարժությունների նպատակն էր՝ համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը: Զորավարժությունների մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված էին զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Այսպիսով, երկու ամսում երկու թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացին: Նպատակը պարզ է՝ հայկական կողմին եւ միջազգային հանրությանը համապատասխան արցախյան մեսիջներ ուղղել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 15143 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am